USD
EUR
RUB

«Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս»

 

Համբերությունն անխզելի կերպով կապված է քրիստոնեական մյուս առաքինությունների հետ, այսինքն՝ այն իր մեջ ներառում է բոլոր առաքինությունները, որ անհրաժեշտ են փրկության համար: Ըստ եկեղեցու հայրերի՝ ճշմարիտ համբերության նշանը խոնարհությունն է, որ համբերության աղբյուրն է, ծնողը և պահապանը: «Խոնարհությունը,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը,- ծնում է համբերություն, և հակառակը՝ համբերությունը՝ խոնարհություն»: Առանց խոնարհության հոգին զրկվում է ներքին խաղաղությունից և հոգևոր ամրությունից, տատանվում է խռովքից, բարկությունից, մեղսալից մտքերից, խոսքերից ու գործերից և ընկնում հուսահատության գիրկը:

Համբերատար մարդը նախ և առաջ քաջ է: Աբբա Դորոթեոսը համբերությունն ու քաջությունն անվանում է առաքինությունների տան անկյունաքարերը, առանց որոնց ոչ ոք չի կարող որևէ առաքինություն իրագործել: Թե՛ սերը՝ քրիստոնեական կրոնի անգին գանձը, թե՛ խոնարհությունը, թե՛ ժուժկալությունը և թե՛ յուրաքանչյուր առաքինություն, ըստ Տերտուղիանոսի՝ «թրծվում են համբերության դպրոցում»: «Սերը,- գրել է Ս. Կիպրիանոս Կարթագենացին,- միաբանության կապն է, աշխարհի հիմքը, ամրությունը և միության հաստատումը, այն ավելին է, քան հավատը և հույսը, բայց եթե նրանից վերցնենք համբերությունը, ապա այն կքայքայվի և կդադարի գոյություն ունենալ: «Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո: Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը: Սեր ունեցողը միշտ զիջում է, միշտ հավատում, միշտ հույս է տածում, միշտ համբերում» (Ա Կորնթ. 13:4-7),- ասել է Ս. Պողոս առաքյալը՝ ցույց տալով, որ սերը ամուր է համբերությամբ:

Համբերությունն անհրաժեշտ է քրիստոնյային, որպեսզի Աստծու կամքի կատարումով ստանա խոստացված փրկությունը (Եբր. 10:36), քանի որ ապաշխարությունը, որն ուղեկցում է քրիստոնյային իր ողջ կյանքի ընթացքում, չի կարող գոյություն ունենալ առանց համբերության: Ս. Եփրեմ Ասորին ասել է, որ նա, ով ձեռք է բերել համբերություն՝ ձեռք է բերել փրկության հույս, քանի որ համբերությունը զարդարված է բոլոր բարի գործերով: Այդ պատճառով համբերատարն անվեհեր դիմում է Տիրոջը և ասում. «Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և Նա նայեց ինձ ու լսեց իմ աղոթքը» (Սաղմ. 39:2):

«Հոբը համբերությամբ կրեց բազում վշտեր՝ գոտեմարտում հաղթելով սատանային, դրա պատճառով էլ տրտմություններն անցան, և եկան մխիթարությունները»,- ասել է Հայ եկեղեցու վարդապետներից Գրիգոր Մարաշեցին: Համբերատար անձը, բարու մեջ հարատևելով, քաջաբար և անտրտունջ կրում է դժվարություններն ու փորձությունները՝ ամեն ինչ հանձնելով Աստծու կամքին: Փորձությունները հանդիպում են ինչպես աստվածահաճո, այնպես էլ մեղսալից կյանքով ապրող մարդկանց, բայց միայն առաջիններն են ջանում Աստծու օգնությամբ, քաջաբար ու մեծահոգաբար հաղթահարել դրանք: Պատահում է, որ թե՛ առաքինի և թե՛ մեղսալից կյանքով ապրող մարդիկ են զրկվում իրենց ունեցվածքից, բայց Աստծուն հուսացողները խոնարհաբար կրկնում են երանելի Հոբի խոսքերը. «Տերը տվեց, Տերն էլ հետ առավ: Ինչպես, որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ: Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը» (Հոբ 1:22), իսկ այդ հույսը չունեցողները տրտնջում են ու զայրանում Աստծու և մարդկանց դեմ: Պատահում է, որ թե՛ առաքինի և թե՛ մեղսալից կյանքով ապրող մարդիկ են վիրավորանք կամ զրպարտանք կրում, բայց Աստծուն ապավինողը ներում է և վրեժխնդրությամբ չի լցվում իրեն վիրավորողի կամ զրպարտողի հանդեպ: Քրիստոնյայի համար մեծագույն համբերության է վիրավորանքի զգացումը սրտում չպահելը: Այդպիսի մեկը չի հպարտանում գովասանքից, չի վիրավորվում անարգանքից, թե՛ հանգիստ և թե՛ խռովյալ վիճակում հաստատուն է ու խաղաղ, իր շփոթմունքը զսպում է և խոնարհվում՝ վստահ լինելով, որ ամեն ինչ աստվածային նախախնամությամբ է լինում, որ «երբ Տերը խրատում է, նշանակում է, թե սիրում է քեզ, և երբ պատժում է, նշանակում է, թե քեզ ընդունում է իբրև որդու» (Եբր. 12:6): Քրիստոնյան իր փորձով է համոզվում, որ դժվարությունները, փորձություններն ու հիվանդությունները համարվում են ինչպես ժամանակավոր, այնպես էլ հավիտենական բարիքների աղբյուր և համբերությամբ դրանք կրելն իրեն ազատագրում է կրքերից ու մեղքերից և հաստատում առաքինությունների մեջ: Ս. Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր նամակում գրել է, որ պարծենում են նեղությունների մեջ՝ գիտենալով, որ նեղությունները տալիս են համբերություն, համբերությունը՝ տոկունություն, տոկունությունը՝ հույս, իսկ հույսը երբեք ամոթով չի թողնում, որովհետև մեզ տրված Սուրբ Հոգու միջոցով Աստծու սերը տեղ է գտել մեր սրտերում (Հռոմ. 5:3-6): Իսկ Աստծուն չապավինող և հաճույքներին անձնատուր ինքնահավան անձը դժվարությունների հանդիպելիս անմիջապես ընկնում է շփոթմունքի, զայրույթի և տրտունջի մեջ:

Բոլոր սրբերն էլ կատարելության տանող ճանապարհին Աստծու օգնությամբ մի շարք փորձություններ են հաղթահարել՝ Աստծուն հաճելի ընթացք ունենալով: Նա, ով ցանկանում է ընթանալ փրկության ուղիով, պետք է պատրաստ լինի փորձությունների, ինչպես գրված է Սուրբ Գրքում. «Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր: Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ» (Սիրաք 2:1-2): Եվ Հիսուս ասաց. «Եթե մեկն ուզում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթ. 16:24): Ոչ ոք չի կարող Երկնքի Արքայություն մտնել առանց փորձությունների, ինչպես ստվերն է հետևում մարմնին, այնպես էլ փորձությունները՝ պատվիրանապահությանը: Ըստ աբբա Դորոթեոսի խոսքի՝ ամեն բարի գործին նախորդում կամ հաջորդում են փորձությունները, քանի որ Սուրբ Հոգու պարգևները չեն տրվում առանց չարչարանքի: Ինչպիսին էլ լինեն փորձությունները, բոլոր դեպքերում գործում է մեկ օրենք. Աստված թույլ չի տալիս ուժերից վեր փորձություն, այս մասին առաքյալն ասել է. «Այն փորձությունները, որ դուք կրեցիք, մարդկային սահմաններից դուրս փորձություններ չէին: Բայց վստահեցե՛ք Աստծուն. Նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձության ենթարկվեք, այլ փորձության մեջ անգամ ցույց կտա ձեզ այն հաղթահարելու միջոցը, որպեսզի կարողանաք տոկալ» (Ա Կորնթ. 10:13):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Հայաստան, աշուն, վերջին չուն դրախտ Վահե Արմեն. ՃԻՉ Սուրբ Հակովկի և Իրավափառի հիշատակության օր Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը «Բոլորին պատվազրկեցին, հողերին հավասարեցրին, իրենց անգործությամբ էլ Արցախի մշակութային արժեքները գերության մեջ թողեցին»․ գյումրեցի նկարչուհի «Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է» Կյանքից հեռացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման Բարսեղի և Գրիգորի տեսությունը ուղղափառ հավատքի մասին Արդարություն փնտրելիս Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացիները կաթողիկոսի այցից հետո դադարեցրել են հացադուլը Չդառնանք չարը՝ հակառակվելով չարին Սուրբ Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին․ Իվետա Մուկուչյան Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ
website by Sargssyan