Հավատում ենք, որ կհաղթենք

Հավատում ենք, որ կհաղթենք

Սիրելի՛ հայորդիներ,

Ծանրագույն փորձության ժամ է: Այսօր մեր ազգը մեկ ամբողջական զինվորի կերպարանք է ստացել, ուրեմն անպարտելի է: Հայերիս միությունը մեր գոյության զրահն է, հայոց բանակը՝ մեր մարմինը:

Նահատակ զինվորների թափած արյունը գծագրում է հայի առաքելության ու պարտականության ճանապարհը, իսկ նրանց հիշատակը մեր ներդաշնակ գործակցության խթանը և ուժն է:

Հայցում ենք, որ Տերն Իր զորավոր Աջով առաջնորդի մեզ հաղթանակի: Դա մեր իրավունքն է՝ Աստծուց տված օրհնությամբ: Եվ մենք պատրաստ ենք այն իրագործելու՝ Աստծո առաջնորդությամբ ու օրհնությամբ: Հավատու՞մ ենք, որ մեր աղոթքն ուժ ունի, ուրեմն ծառայեն՛ք Հայրենիքը պաշտպանող հայ զինվորին: Սիրով, հզոր կամքով և արիաբար ծառայե՛նք մեր հայրենիքին: Մենք հավատում ենք, որ կհաղթենք:

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում