Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին

Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հայրական օրհնությունը բաշխեց Արցախ մեկնելու նպատակով Հայաստան ժամանած Ռումիանիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանին և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորներ Տ․Արիստակես քահանա Հովհաննիսյանին (Եկատերինբուրգ), Տ․Սեբեոս քահանա Ղալաչյանին (Նիժնի Նովգորոդ) և Տ․ Աշոտ քահանա Ղազարյանին (Դոնի Ռոստով)։

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում