USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին

 

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի սեպտեմբերի 13-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ չորս քահանաներին՝ Արժանապատիվ Տ. Հայկ քահանա Քոչարյանին, Տ. Հայասա քահանա Ղարագյոզյանին, Տ. Հայկազուն քահանա Սահակյանին և Տ. Արմեն քահանա Կիրակոսյանին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորընծա քահանաներին` հավաստիացնելով, որ նրանք պատրաստ են իրենց հովվական ծառայությունը բերելու Հայոց Եկեղեցու անդաստանում: Իր հերթին եկեղեցականներին քահանայական ձեռնադրությանն ու օծմանն արժանացրած Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ձեռնադրություն կատարելու հնարավորության համար, աղոթք բարձրացրեց առ Աստված, որ նորաթուխ քահանա հայրերը հաջողությամբ և արդյունավետությամբ իրականացնեն իրենց սրբազան առաքելությունը ամենատարբեր պայմաններում։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով հայրական իր պատգամն ու խրատները: Նորին Սրբությունն ընդգծեց, որ նորաօծ քահանաներն իրենց հոգևոր սպասավորությունը սկսում են հայ ժողովրդի համար բարդ ժամանակներում, երբ ողջ հայությունն իր վրա է կրում պատերազմի ծանր հետևանքների ազդեցությունը։ Ըստ Վեհափառ Հայրապետի՝ նման պայմաններում, առավել քան երբևէ, կարևոր է հայ եկեղեցականի ամբողջական և նվիրյալ ծառայությունը ժողովրդին՝ հավատ, հույս ներշնչելու հայորդիներին, այս դժվար փորձությունների միջով անցնելիս, ամրացնելու նրանց լավատեսության ոգին ու գիտակցությունը նոր ու բարօր կյանքի հանդեպ։
Նորին Սրբությունը կարևոր նկատեց, որ քահանաներին իրենց առաքելության ընթացքում առաջնորդի սերը, ազգային շահի գիտակցությունը, որպեսզի կարողան իբրև հոգևոր զինվորներ կանգել հայ զինվորի կողքին և պաշտպանել հայրենիքը, հաղթահարել բոլոր ծանր իրավիճակները։ Հայոց Հովվապետը պատգամեց քահանաներին ուսումնառության ընթացքում ձեռք բերած փորձառությունը, գիտելիքների պաշարը՝ ոգեշնչվելով և օրինակ ունենալով սուրբ նախնյաց ապրած կյանքը՝ լավագույնս ի սպաս դնել իրենց հոգևոր սպասավորության մեջ՝ առատացնելու հայորդյաց կյանքում սերն առ Աստված, սերն առ հայրենին և իրենց ժողովրդի զավակները։
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն արտահայտեց Արշակ և Հովնան Սրբազաններին եկեղեցականների պատրաստության և ձեռնադրության գործում ներդրած ջանքերի համար։
Ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի իրենց առաքելությունն Աստծու օգնականությամբ արդյունավորելու մաղթանքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց երիտասարդ քահանաներին՝ նրանց ընծայելով ձեռաց խաչեր և Ս. Հաղորդության մասնատուփեր:
Առաջիկա օրերին քահանա հայրերը կմեկնեն իրենց ծառայության վայրերը։

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Չդառնանք չարը՝ հակառակվելով չարին Սուրբ Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին․ Իվետա Մուկուչյան Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ «Լեռնային Ղարաբաղի հուշարձանների վիճակը պետք է գնահատեն միջազգային մասնագետները». ռուս փորձագետ Հասարակական ախտանիշ՝ չարախոսություն Նվիրյալների շնորհիվ է արվեստն ապրում ու զարգանում, և Զավենն այդ նվիրյալներից էր. Վազգեն Մանուկյան Հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Չինաստանում Խրատներ ժամակարգության համար: Ընդհանրական և առանձնական աղոթքների և ծնրադրությունների մասին Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկը Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն Ինչի՞ց է որ Հայաստանում Սուրբ Ղուկիանոս քահանայի, Տարագրոսի, Պրոբոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմոսի և Սուրբ Պողոս առաքյալի մյուս աշակերտների հիշատակության օր Վահագն Դավթյան. Ձայն իմ արյան Կինեմատոգրաֆիստների միությունը հետաձգել է տարվա հոբելյարներին նվիրված մի շարք միջոցառումներ
website by Sargssyan