Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ

Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հոկտեմբերի 30-ին ժամը 13.00, Վազգեն Սարգսյան 10 հասցեի (Piazza Grande) հարակից տարածքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենա բացօթյա բարեգործական համերգ‚ որի ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։

Համերգներ տեղի կունենան նաև՝
° հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ Կասկադում‚
° նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք)‚
° նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում