Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը

Հայաստանի գրողների միությունում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի հանձնումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից:

Մրցանակակիրներն էին Հրանտ Մաթևոսյանի «Անտիպներ» երկհատորյակի կազմողներ Վերժինե Մովսիսյանը և Դավիթ Մաթևոսյանը: Մրցանակները հանձնել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա խոսել է Հրանտ Մաթևոսյանի և նրա ստեղծագործության մասին, ասելով, որ Մաթևոսյանը մշտապես ապրում է, արդիական է և համամարդկային: Դավիթ Մաթևոսյանը՝ ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ դեռևս կան Մաթևոսյանի անտիպ ստեղծագործություններ, հատկապես նամակներ, որոնք հետագայում կհրատարակվեն:

Աղբյուր՝ Armenpress.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում