USD
EUR
RUB

Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ առաջին համերգը կայացավ հոկտեմբերի 30-ին։ Մոտ 30 րոպե տևողությամբ համերգային ծրագրում հնչել են ՀՀ ազգային օրհներգը‚ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր, հայրենի»‚ Ռուբեն Ալթունյանի «Քոչարի» և «Բերդ պար»‚ Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատի քաջեր»‚ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»‚ Արմեն Պողոսյանի «Վասն հայրենյաց»‚ Արմեն Սմբատյանի «Հայաստան» ստեղծագործությունները‚ Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը‚ «Գինի լից» և «Արի իմ սոխակ» ժողովրդական երգերը։

Շուշան Պետրոսյանի կատարմամբ ներկայացվել է նաև «Անունս Արցախ է» երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի)։ Հեղինակներն ու երգչուհին երգը նվիրել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հայտարարեց, որ «Անունս Արցախ է» ստեղծագործությունն այսուհետև կդառնա հիմնադրամի հիմնը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին այս կարևոր նախաձեռնության համար, որն ուղղված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նկատեց նաև‚ որ գեղեցիկ երաժշտական կատարումներով թիկունքից դրական էներգիա են փոխանցում առաջնագիծը պահող մեր տղաներին ու աղջիկներին։

Շուշան Պետրոսյանը նշեց‚ որ ցանկացած նախաձեռնություն‚ որ ծառայում է հայ զինվորին‚ մեծ գնահատանքի է արժանի. «Մեր բոլորի աղոթքները պետք է հնչեն ամբողջ գիշեր‚ մենք դատապարտված ենք հաղթելու։ Աստված լուսավորի բոլոր զոհված տղաների հոգիները։ Հրեշտակների շատ հզոր բանակ ունենք‚ և նրանք միշտ մեզ հետ են»։ Խոսելով «Անունս Արցախ է» երգի պատմության մասին՝ երգչուհին նկատեց‚ որ այն ստեղծվել է մի գիշերվա ընթացքում. «Երգը լի է սիրով‚ անկեղծությամբ։ Ոչ մի հնչյուն‚ ոչ մի բառ հենց այնպես գրված չէ։ Ամեն ինչ Արցախի և առ Արցախ սիրո մասին է»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը տեղեկացրեց‚ որ նվագախմբի երաժիշտներից նույնպես գտնվում են ռազմաճակատում‚ և այս օրերին նվագախմբի ամբողջ աշխատանքն ուղղված է բանակին‚ զինվորին օգնելուն։

Բարեգործական համերգներ կկայանան նաև հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ Կասկադում, նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք), նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։

Լրահոս
Հայաստան, աշուն, վերջին չուն դրախտ Վահե Արմեն. ՃԻՉ Սուրբ Հակովկի և Իրավափառի հիշատակության օր Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը «Բոլորին պատվազրկեցին, հողերին հավասարեցրին, իրենց անգործությամբ էլ Արցախի մշակութային արժեքները գերության մեջ թողեցին»․ գյումրեցի նկարչուհի «Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է» Կյանքից հեռացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման Բարսեղի և Գրիգորի տեսությունը ուղղափառ հավատքի մասին Արդարություն փնտրելիս Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացիները կաթողիկոսի այցից հետո դադարեցրել են հացադուլը Չդառնանք չարը՝ հակառակվելով չարին Սուրբ Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին․ Իվետա Մուկուչյան Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ
website by Sargssyan