Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ

Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մասնակցելու է հոկտեմբերի 31-ին կայանալիք «Գրքի տոնավաճառ»-ին։

«Սիրելինե՛ր, աշխարհի լռության ու դիվանագիտական շահերի բախման կետում մեկ անգամ ևս գրքերի միջոցով փորձենք խզել այդ լռությունը՝ ապացուցելով թիկունքի ամրությունը։

Չարենցի թանգարանն այս անգամ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Գրքի տոնավաճառ»-ին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին, ժամը 12:00-18:00֊ը «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ի պուրակում։

«Չարենցյան» գրքերի վաճառքից ստացված հասույթի 50%-ը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:

Սպասում ենք բոլոր-բոլորին։

Հ․Գ․ Ինչպես Ե․ Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ, այնպես էլ մեզ համար գրողի օրինակները լավագույն ուղենիշն են․ անարդարության ու բռնության դեմ պայքարել գրչով ու գրքով, ամուր մշակութասեր թիկունքով»,- նշված է տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում