Դավիթ Խեչոյան. Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին

Դավիթ Խեչոյան. Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին

«Անմահացավ, իմ ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Խեչոյանը։ Չափազանց քչախոս, ինքնամփոփ ու համեստ, նույնքան խելացի։ Չգիտեմ, աննկատ ծառայեց, աննկատ զորացրվեց, նույնկերպ կամավորագրվել էր փաստորեն։ Ու ես անմահացածների ցանկում տեսա իրան։ Աննակատ էր էդ տղան բոլոր առումներով, քիչ բացահայտված։
Նա գրում էր, մենք գիտեինք, հրանոթի արկերի տակ շատ նոթատետրեր կար իր ձեռագրով։ էս մի պատառիկը ձեզ, մեր շարքերից բանաստեղծ-զինվոր պակասեց»։

Ռուբեն Բանուչյան

Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին,
Բյուրեղ ցող է իջնում ծաղիկների վրա,
Վաղն արևի շողից նա կցնդի կրկին,
Իր համբույրը թողած թերթիկներում նրանց։
Վաղն արևի շողից նա կցնդի կրկին,
Էլ չեն հիշի գունեղ ծաղիկները նրան։
Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին,
Բյուրեղ ցող է իջնում ծաղիկների վրա։

Աղբյուր՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում