USD
EUR
RUB

Բարսեղ եպիսկոպոսի նամակը Եվսեբիոս եպիսկոպոսին

 

Երբ նայում ենք տեղի ունեցող իրադարձություններին և տեսնում առկա դժվարությունները, որոնք, իբրև կապանքներ, խոչընդոտում են բարու ներգործությանը, ամբողջովին հիասթափության ենք մատնվում: Սակայն երբ տեսնում ենք քո պարկեշտ վայելչությունն ու խորհում այն մասին, որ մեր Տերը քեզ բժիշկ է կարգել Եկեղեցում՝ բժշկելու հիվանդությունները, դարձյալ մեր բոլոր մտածումներն ու քեզ մերձավոր լինելու փափագն ի մի ենք ժողովում՝ հաստատվելով բարու հանդեպ հույսով:

Ողջ Եկեղեցին կազմալուծման շեմին է, ինչպես որ նաև քո իմաստությունն է քեզ հայտնում այդ, և դու մտքիդ տեսությամբ տեսնում ես տեղի ունեցող բոլոր դեպքերը՝ ասես մի բարձրավանդակի վրա գտնվող դիտանոցից նայելիս: Տեսնում ես, թե ինչպես վիրավոր բազմությունը տարրալուծվեց՝ միասին նավարկող մարդկանց՝ ալեկոծության հետևանքով նավաբեկության ենթարկվելու նմանողությամբ:

Ու այդ տեղի ունեցավ երբեմն «նավի» ընթացքը շեղող արտաքին պատճառների բերումով, իսկ երբեմն էլ՝ այդ «նավի» ներսում ծագած ներհակ խռովությունների պատճառով, որոնք դրդում էին մեկմեկու հակառակվելուն ու միմյանց դեմ պայքարելուն: Այդ մասին իմ խոսքերը քեզ բավական պատկերացում տալիս են տեղի ունեցող իրադարձությունների մասին, մանավանդ որ քո իմաստության շնորհիվ էլ քեզ դեռ ավելին կարող է հայտնի լինել, ուստի իրավիճակը ներկայացնելու մեր համարձակությունը այսքանով սահմանափակում ենք՝ միայն քեզ ուղղված հորդորական խոսքը թողնելով:

Նման սխալ ուղով ընթացող նավի այդ ընթացքը ուղղելու համար մի նավավար է անհրաժեշտ, որը նավաստիների հայացքը դեպի Տերը կդարձնի և կսաստի հողմն ու ծովը: Ուրիշ ո՞վ կարող է լինել այդ նավավարը, եթե ոչ դու, որ մանկությունիցդ բարեպաշտության սպասավորը հանդիսացար ճգնակեցական քո կյանքով:

Արդ, քանի որ մեզ հարազատաբար դիմեցին առողջանալ փափագող, մեր շուրջը եղող մեր եղբայրները, որոնք ըստ հավատի մեզ համափառակից, հավասարապատիվ և միակամ են, այդ պատճառով էլ մենք համարձակություն ունեցանք դիմելու քեզ՝ խնդրելով անչարամիտ շրջաբերական նամակ հղել մեզ՝ ամենքիս, որում կբովանդակվեն քո գործերն ու դրանց դրդապատճառները: Այս կերպ ես կամենում եմ, քեզնից սկսելով, ամենքին էլ հավասարապես իրենց խոսքը նամակի միջոցով հաղորդելու հանձնարարականը տալ, որպեսզի ամենքն էլ իրենց տեսակետները հայտնեն, որոնք կմնան իբրև հիշատակ:

Այդ արա՛ դու ինձ համար, իբրև իմ աստվածասեր հայր: Եպիսկոպոսներին ուղարկի՛ր քո նամակները կա՛մ հավատարիմ մարդկանց, կա՛մ մեր Թեոդորոս սարկավագի հետ: Իսկ այդ նամակներն էլ ընդունելով՝ ես գուցե չկարողանամ քեզ իսկույն պատասխան ուղարկել, այլ միայն՝ մնացյալ եպիսկոպոսների պատասխաններն ընդունելուց հետո:

Եվ եթե ես քո առաջ իմ ապրած կյանքի օրերում հանցավոր չեմ եղել, ընդունի՛ր իմ այս խնդրանքը, քանի որ շատերին չէ, որ ես հայր եմ կոչում, մինչդեռ քեզ այժմ իմ հոգևոր հայրն եմ համարում: Իսկ եթե իմ որևէ արարքով քեզ հակառակ քայլ եմ կատարել, ապա այդ առանց նենգության և չարամտության է եղել՝ մեր պաշտամունքը վառ պահելու նպատակով:

Մաղթում եմ, որ մեր այս պատգամաբերության շնորհիվ խաղաղություն լինի և միավորություն հաստատվի մեզանում, որ Տիրոջ միևնույն գիտության մեջ ենք:

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Հայաստան, աշուն, վերջին չուն դրախտ Վահե Արմեն. ՃԻՉ Սուրբ Հակովկի և Իրավափառի հիշատակության օր Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը «Բոլորին պատվազրկեցին, հողերին հավասարեցրին, իրենց անգործությամբ էլ Արցախի մշակութային արժեքները գերության մեջ թողեցին»․ գյումրեցի նկարչուհի «Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է» Կյանքից հեռացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը Դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման Բարսեղի և Գրիգորի տեսությունը ուղղափառ հավատքի մասին Արդարություն փնտրելիս Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացիները կաթողիկոսի այցից հետո դադարեցրել են հացադուլը Չդառնանք չարը՝ հակառակվելով չարին Սուրբ Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին․ Իվետա Մուկուչյան Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ
website by Sargssyan