USD
EUR
RUB

Գանձասարի Մատենադարանի գործունեությունը դադարեցնելու մտադրություն չունենք. Արամ Թորոսյան

 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է, ցուցադրությունը ժամանակավոր տեղափոխվել է Երևան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։

Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանն ասաց, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից հետո ամբոջ ցուցադրությունը տեղափոխվել է Երևան։

«Մենք ունենք դարերի փորձ, որ թուրքերի հարձակումների, բարբարոսությունների հետևանքով ենք կորցրել մեր ձեռագրական ժառանգության մի մասը, նաև համոզվեցինք վերջին շրջանում, որ նրանց համար որևէ հուշարձան, հոգևոր մշակութային հաստատություն թիրախավորելը «նորմալ» է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ձեռագրերը, հնատիպ գրքերը, արխիվային արժեքավոր փաստաթղթերը ժամանակավոր տեղափոխել ենք Երևան»,- նշեց նա։

Ա. Թորոսյանն ասաց, որ շուտով Մատենադարանում առանձին ցուցասրահ է բացվելու Արցախից բերված ցուցանմուշների ցուցադրության համար։

«Ճանապարահների անվտանգության հետ կապված հարցերի լուծումից, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի վերականգնումից հետո մենք կրկին կտեղափոխվենք Արցախ։ Մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մտադրություն չունենք»,- ասաց Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենը։

Ա. Թորոսյանի խոսքով, թեև Գանձասարի վանական համալիրի, Մատենադարանի շենքի հարակից տարածքներում հրթիռակոծություններ եղել են, սակայն շենքը չի տուժել։

Նա տեղեկացրեց, որ Մատենադարան-Գանձասարում պահվել է ավելի քան 100 ձեռագիր մատյան, այդ թվում նաև բնօրինակ մատյաններ, 3 տասնյակ հնատիպ գրքեր, շուրջ 3 տասնյակ արխիվային արժեքավոր փաստաթղթեր, շուրջ 700 միավոր հայագիտական գրականություն։

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին։ Ա. Թորոսյանի խոսքով, նախորդ տարի Մատենադարանն ունեցել է շուրջ 19 հազար այցելու։ Այս տարիների ընթացքում ընդհանուր՝ 70-80 հազար այցելու։

Գանձասար վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետությունում՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Մատենադարանի արցախյան մասնաճյուղը հենց Գանձասարի վանքի հարակից տարածքում է։

Լրահոս
Չդառնանք չարը՝ հակառակվելով չարին Սուրբ Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին․ Իվետա Մուկուչյան Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ «Լեռնային Ղարաբաղի հուշարձանների վիճակը պետք է գնահատեն միջազգային մասնագետները». ռուս փորձագետ Հասարակական ախտանիշ՝ չարախոսություն Նվիրյալների շնորհիվ է արվեստն ապրում ու զարգանում, և Զավենն այդ նվիրյալներից էր. Վազգեն Մանուկյան Հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Չինաստանում Խրատներ ժամակարգության համար: Ընդհանրական և առանձնական աղոթքների և ծնրադրությունների մասին Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկը Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն Ինչի՞ց է որ Հայաստանում Սուրբ Ղուկիանոս քահանայի, Տարագրոսի, Պրոբոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմոսի և Սուրբ Պողոս առաքյալի մյուս աշակերտների հիշատակության օր Վահագն Դավթյան. Ձայն իմ արյան Կինեմատոգրաֆիստների միությունը հետաձգել է տարվա հոբելյարներին նվիրված մի շարք միջոցառումներ
website by Sargssyan