USD
EUR
RUB

ՈՒմ ենք վս­տա­հում մեր ան­մահ հո­գի­նե­րը

 

Ձեր մեջ թող չգտն­վի այն­պի­սի մե­կը, որ զբաղ­վի դյու­թու­թյամբ, գու­շա­կու­թյամբ, կա­խար­դու­թյամբ կամ էլ վհուկ ու սուտ մար­գա­րե լի­նի, մե­ռե­լա­հար­ցու­թյամբ զբաղ­վի, ո­րով­հետև Տի­րոջ հա­մար գար­շե­լի է նա, ով այդ­պի­սի բա­նե­րով է զբաղ­վում (Բ. Օ­րենք 18; 10-12)։

Այ­սօր շատ մե­ռե­լո­տի մեղ­քե­րի կող­քին մեր ազ­գի մեջ տա­րած­ված է կա­խար­դու­թյան մեղ­քը, այ­սինքն՝ մարդ­կանց կող­մից սա­տա­նա­յա­կան չար ու­ժե­րի մի­ջո­ցով ա­պա­գան կան­խա­գու­շա­կե­լով, ի­րենց նպա­տա­կին նեն­գու­թյամբ ու չա­րու­թյամբ հաս­նե­լու ան­հագ ցան­կու­թյու­նը:
Շատ ան­միտ մար­դիկ ի­րենց կյան­քի, ըն­տա­նե­կան ա­նա­խոր­ժու­թյուն­նե­րը հար­թե­լու նպա­տա­կով դի­մում են գիր կա­պող-քան­դող­նե­րի, կա­խարդ­նե­րի և այլ վհուկ­նե­րի, ո­րոնք զա­նա­զան ձևե­րով «օգ­նում են» թա­կարդ ըն­կած այդ խեղճ զո­հե­րին, ո­րոնք չեն էլ պատ­կե­րաց­նում, որ նման ձևով եր­ջան­կու­թյան հաս­նե­լու հա­մար կապ­վել են չար սա­տա­նա­յին, որն իր ծա­ռա­նե­րի՝ կա­խարդ­նե­րի մի­ջո­ցով իշ­խա­նու­թյուն է ստա­նում այդ մո­լո­րյալ­նե­րի ու նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րի վրա, ո­րոնց կյան­քը դրա­նից հե­տո դառ­նում է ա­վե­լի դժն­դակ, լի զա­նա­զան փոր­ձանք­նե­րով ու դժ­բախ­տու­թյուն­նե­րով: Իսկ շա­տերն էլ` փուչ հե­տաք­րք­րու­թյու­նից դրդ­ված, զբաղ­վում են, ըստ ի­րենց, «ան­մեղ» ո­գե­հար­ցու­թյամբ, ո­րը Սուրբ Գիր­քը կո­չում է մե­ռե­լա­հար­ցու­կու­թյուն: Նման­նե­րը չեն հաս­կա­նում, որ այդ ձևով նրանք հա­րա­բեր­վում են ան­ձամբ դևե­րի հետ, ո­րոնք ինչ-որ մե­ռա­ծի ա­նու­նով նրանց մի քա­նի հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լով՝ մտ­նում են այդ ան­ձանց նե­րաշ­խար­հը ու հետզ­հե­տե իշ­խա­նու­թյուն բա­նեց­նե­լով, դր­դում են զա­նա­զան ան­ցան­կա­լի մեղ­քե­րի, իսկ վեր­ջում էլ ար­դեն ա­նօգ­նա­կան ու կա­մա­զուրկ դար­ձած այդ հո­գի­նե­րին կա­րող են մինչև ան­գամ ինք­նաս­պա­նու­թյան դու­ռը հասց­նել: Այս բո­լո­րի պատ­ճա­ռը այն է, որ տաս­նյակ տա­րի­ներ, ազ­գո­վին կտր­ված լի­նե­լով մեր ազ­գա­յին ար­մատ­նե­րից, ճշ­մա­րիտ հա­վատ­քից, ճշ­մար­տու­թյան խոս­քից՝ Աստ­վա­ծաշն­չից, կա­մա թե ա­կա­մա հա­ղոր­դա­կից ենք դար­ձել սա­տա­նա­յի մո­լո­րե­ցու­ցիչ գոր­ծե­րին։ Եվ չու­նե­նա­լով տար­րա­կան հոգևոր կր­թու­թյուն ու շփ­վե­լով ո­գե­ղեն դի­վա­կան այդ ու­ժե­րի հետ` դրանք ման­կամ­տո­րեն ըն­դու­նել ենք որ­պես աստ­վա­ծա­յին զո­րու­թյուն ու ըն­կել դևե­րի ճան­կը։ Մե­զա­նից շա­տերն ան­ձամբ են շփ­վել այս­պես կոչ­ված «պայ­ծա­ռա­տես­նե­րի», «ո­գե­կանչ­նե­րի», «մոմ թա­փող­նե­րի», «վախ չա­փող­նե­րի», «թուղթ ու գիր կա­պող-քան­դող­նե­րի», «թա­լիս­ման­նե­րով զո­րաց­նող­նե­րի», «սուր­ճի բա­ժա­կի մրու­րով գու­շա­կող­նե­րի», «խա­ղաթղ­թե­րով բախտ բա­ցող­նե­րի» և այ­լոց հետ։ Շա­տե­րը այ­ցե­լե­լով նրանց «աշ­խա­տա­վայր»` զար­դար­ված զա­նա­զան սր­բա­պատ­կեր­նե­րով, մո­մե­րով ու խա­չե­րով, որ միա­միտ այ­ցե­լու­նե­րի հա­մար ստեղ­ծում են բա­րե­պաշ­տու­թյան կեղծ մթ­նո­լորտ, պար­զամ­տո­րեն հա­վա­տա­լով` խաբ­վել են: Իսկ ո­մանք էլ ի­րենց հո­գե­կան ան­խա­ղա­ղու­թյան պատ­ճա­ռով դի­մել են բազ­մա­թիվ «էք­ստ­րա­սենս­նե­րի», ո­րոնք Աստ­ծու ա­նու­նը հո­լո­վե­լով, որ­պես ստու­թյան որ­դի­ներ հենց նրա` սա­տա­նա­յի մի­ջո­ցով էլ գոր­ծում են։ Բո­լո­րիս հա­մար պարզ է, որ ե­թե նրանց` այս­պես կոչ­ված «բուժ­ման» ըն­թաց­քում մի կա­տու տա­նենք, նրանք ո­չինչ չեն կա­րող ա­նել, և ա­նմի­ջա­պես կպա­հան­ջեն, որ կա­տուն հա­նեն սե­նյա­կից, ո­րով­հետև հայտ­նի է, որ կա­տուն բա­ցա­սա­կան է­ներ­գիա կլա­նող է: Մի հոգևոր ախտ էլ կա տա­րած­ված. մարդ­կանց որ­դի­նե­րից շա­տե­րը, լի­նե­լով սնո­տիա­պաշտ, որ կա­խար­դու­թյան դուստրն է, ի­րենց անձ­նա­կան մե­քե­նա­նե­րում, կամ ա­վե­լի վատ՝ նո­րա­ծին­նե­րի օ­րո­րոց­նե­րում, «աչ­քի ու­լունք­ներ», ո­մանք էլ տան շե­մին կեն­դա­նի­նե­րի պայ­տեր, կամ դաշ­տա­յին փշի խր­ձեր են կա­խում, մտա­ծե­լով, որ դրան­ցով պաշտ­պան­վում են չար աչ­քից: Ա­սենք միան­գա­մից. դրա­նով դուք միայն սա­տա­նա­յի չա­րա­խինդ ծի­ծաղն եք հա­րու­ցում, քան­զի նա ոչն­չից չի վա­խե­նում, այլ միայն Հի­սուս Քրիս­տո­սի Ա­մե­նա­զոր Ա­նու­նից, Նրա Զո­րա­վոր Խա­չից, Սուրբ Տի­րա­մոր ու բո­լոր սր­բե­րի բա­րե­խո­սու­թյու­նից և այն ա­մե­նից, ինչ կապ­ված է ճշ­մա­րիտ Աստ­ծո հետ: Իսկ վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում, մեր հա­յազ­գի մտա­վո­րա­կան­նե­րի ու մշա­կու­թա­յին ո­լոր­տի ծա­ռա­յող­նե­րի մեջ, թեր­թե­րի, ռա­դիո­հե­ռուս­տա­տե­սա­յին հա­ղոր­դում­նե­րի մի­ջո­ցով, չա­րո­րակ քաղց­կե­ղի պես տա­րած­վում է մո­լո­րակ­նե­րի կամ երկ­նա­յին կեն­դա­նա­կեր­պե­րի՝ հա­մաս­տե­ղու­թյուն­նե­րի մի­ջո­ցով աստ­ղա­գու­շա­կու­թյան ախ­տը, ո­րը կռա­պաշ­տու­թյան ա­մե­նա­տա­րած­ված երևույթ­նե­րից է: Մինչ­դեռ լուրջ մար­դիկ, քն­նե­լով դրանց հետ կապ­ված զա­նա­զան դիպ­ված­նե­րը, ի­մաստ­նա­բար հրա­ժար­վել են այդ ախ­տից, քա­նի որ եր­ջա­նիկ բախտ և հա­ջո­ղու­թյուն խոս­տաց­ված բա­զում մարդ­կանց հան­կար­ծա­հաս ու ա­ղե­տա­լի մա­հե­րը ա­պա­ցույց են դար­ձել, որ այդ մո­լո­րու­թյու­նը միայն հի­մար­նե­րի հա­մար է: «Աստ­ղա­գետ­նե­րից ո­մանք պն­դում են, թե մո­լո­րակ­նե­րից այս կամ մյու­սի տակ ծն­վող­նե­րը բա­րի կամ չար են լի­նում, ըստ նրանց ազ­դե­ցու­թյան, ո­րը սուտ է, քա­նի որ բա­զում ան­գամ­ներ տես­նում ենք՝ մեկ աստ­ղի տակ, նույն պա­հի ծն­ված­նե­րից մե­կը բա­րի է լի­նում, մյու­սը՝ չար»:
Վար­դան Այ­գեկ­ցին հս­տակ նշում է «Դի­վա­հար­նե­րը փախ­չում են Ե­կե­ղե­ցուց, Խա­չից, Ա­վե­տա­րա­նից, քա­հա­նա­յից, ա­ղոթ­քից, պահ­քից, որն Աստ­ված որ­պես դեղ հրա­մա­յեց մեր հո­գու և մարմ­նի բազ­մա­թիվ ախ­տե­րի դեմ»: Այ­սու­հետև ի­մա­նանք, թե ով է մեր թշ­նա­մին, և թե ում ենք վս­տա­հում մեր ան­մահ հո­գի­նե­րը, քա­նի որ այդ մութ ու­ժե­րի հետ շփ­վե­լիս նախ խա­թար­վում են մեր հո­գի­նե­րը, հե­տո դրա հետևանք­ներն ենք կրում մարմ­նա­պես, ա­պա և՝ հա­վի­տե­նա­պես։ Հով­հան­նե­սի Հայտ­նու­թյան մեջ աս­վում է. «Իսկ գա­լով ծույ­լե­րին ու ան­հա­վատ­նե­րին, ոճ­րա­գործ­նե­րին և պոռ­նիկ­նե­րին, կա­խարդ­նե­րին և կռա­պաշտ­նե­րին, հմա­յող­նե­րին և բո­լոր ստա­խոս­նե­րին՝ ամ­բա­րիշտ­նե­րին, նրանց բա­ժի­նը ծծմ­բով և հրով այր­վող լճի մեջ է, որ երկ­րորդ մահն է» (Հայտ­նու­թյուն 21;8): Աստ­ծո գա­լիք դա­տա­պար­տու­թյու­նից փրկ­վե­լու հա­մար մնում է կա­մո­վին հրա­ժար­վել սա­տա­նա­յի հետ կա­պող այդ բո­լոր հնարք­նե­րից, այ­սինքն, գնա­լով ե­կե­ղե­ցի` քա­հա­նա­յին զղ­ջու­մով խոս­տո­վա­նել ան­գի­տու­թյամբ կա­տա­րած այդ մեղ­քե­րը` ա­պաշ­խա­րու­թյամբ թո­ղու­թյուն ստա­նա­լու հա­մար: Իսկ ե­թե դեռևս կա­խար­դու­թյան հետ կապ­ված գր­քեր, թա­լիս­ման­ներ, աչ­քի ու­լունք­ներ, պայ­տեր, փշեր, թուղթ ու գրեր, կամ նման այլ բա­ներ կան տանդ, ա­պա ա­ռանց ափ­սո­սա­լու, ինչ­պես հնում ա­րե­ցին նո­րա­դարձ քրիս­տո­նյա­նե­րը՝ նախ քո, հե­տո դրանց վրա Տի­րոջ Խա­չի նշա­նը ա­րա և «Հայր մեր» ա­ղոթ­քը ա­սե­լով, տար ու մի ա­ռան­ձին տեղ այ­րիր, որ հետքն իսկ չմ­նա: Այ­նու­հետև զո­րա­ցի՛ր Տի­րոջ հու­սադ­րող այս խոս­քե­րով. «Քա­ջա­սիրտ ե­ղե՛ք, Ես հաղ­թե­ցի աշ­խար­հին», ո­րով­հետև «Աստ­ծո Որ­դին հայ­տն­վեց, որ­պես­զի քան­դի սա­տա­նա­յի գոր­ծե­րը»
Մենք անհ­րա­ժեշտ հա­մա­րե­ցինք մեր ըն­թեր­ցո­ղին վերս­տին ներ­կա­յաց­նել կա­խար­դու­թյունն իր դրսևո­րում­նե­րով, որ­պես­զի հե­ռու մնան մե­ռե­լո­տի մեղ­քե­րից և ճշ­մա­րիտ Աստ­ծո Խոս­քը կա­տա­րեն…

Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Չդառնանք չարը՝ հակառակվելով չարին Սուրբ Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին․ Իվետա Մուկուչյան Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ «Լեռնային Ղարաբաղի հուշարձանների վիճակը պետք է գնահատեն միջազգային մասնագետները». ռուս փորձագետ Հասարակական ախտանիշ՝ չարախոսություն Նվիրյալների շնորհիվ է արվեստն ապրում ու զարգանում, և Զավենն այդ նվիրյալներից էր. Վազգեն Մանուկյան Հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Չինաստանում Խրատներ ժամակարգության համար: Ընդհանրական և առանձնական աղոթքների և ծնրադրությունների մասին Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկը Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն Ինչի՞ց է որ Հայաստանում Սուրբ Ղուկիանոս քահանայի, Տարագրոսի, Պրոբոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմոսի և Սուրբ Պողոս առաքյալի մյուս աշակերտների հիշատակության օր Վահագն Դավթյան. Ձայն իմ արյան Կինեմատոգրաֆիստների միությունը հետաձգել է տարվա հոբելյարներին նվիրված մի շարք միջոցառումներ
website by Sargssyan