Վահան Տերյան. Սարի հետևում շողերը մեռան

Վահան Տերյան. Սարի հետևում շողերը մեռան

***
Սարի հետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ,
Տխուր երեկոն զարկել է վրան.
– Սիրտս կարոտով կանչում է քեզ` ե՛կ:

Խորհրդավոր է երկինքն երազուն,
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ,
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
– Սիրտս կարոտով կանչում է քեզ` ե՛կ:

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը կցրին.
– Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ:

Սիրտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում,
Տես` գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր սիրտ իմ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

Հետևեք մեզ նաև Telegram-ում