ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է մասնագիտական խումբ ուղարկել ՝ պաշտպանելու ԼՂ պատմական ժառանգությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է մասնագիտական խումբ ուղարկել ՝ պաշտպանելու ԼՂ պատմական ժառանգությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակամարտության ավարտից հետո պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգությունը պահպանելու հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ: Այս մասին ասվում է միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրե Ազուլայի հայտարարության մեջ,փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեին տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ»,-ասել է գլխավոր տնօրենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում