Կիրակի օրը հայկական եկեղեցիներում Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակի արարողություն կկատարվի

Կիրակի օրը հայկական եկեղեցիներում Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակի արարողություն կկատարվի

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանում:

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում