Իտալիայում հայտնաբերվել է ենթադրաբար դա Վինչիի ստեղծած նկարը

Իտալիայում հայտնաբերվել է ենթադրաբար դա Վինչիի ստեղծած նկարը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իտալացի արվեստաբան Անալիզա դի Մարիան մասնավոր հավաքածուի մեջ հայտնաբերել է մի աշխատանք, որը, նրա կարծիքով, վերածննդի շրջանի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի անհայտ նկարներից է։

artguide.com-ի հաղորդմամբ, կարմիր կավիճով պատրաստված էսքիզը մինչ վերջերս պահվում էր Լոմբարդիայի բանկերից մեկում, և այժմ այն գտնվում է իտալական Լեկո քաղաքից երկու կոլեկցիոների մոտ:

COVID-19 համաճարակի պատճառով Ֆլորենցիայում դեռ հնարավոր չի եղել խորը փորձաքննություն անցկացնել, որից հետո վերջնական որոշում կկայացվի գծագրի իսկության վերաբերյալ: Մինչ այժմ մասնագետները կարողացել են պարզել, որ այն թուղթը, որի վրա ստեղծվել է գծանկարը, պատկանում է 16-րդ դարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում