Հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Չինաստանում

Հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Չինաստանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Չինացի հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Հենան նահանգում: Ինչպես հաղորդում է Независимая газета-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, արհեստանոցները կառուցվել են մոտ 5000 տարի առաջ:

Հայտնագործությունն արվել է Հուանշան քաղաքային շրջանում: «Մեր բացահայտումը լրացրել է նեոլիթի դարաշրջանում նեֆրիտի վերամշակման մասին գիտելիքների բացը»,- հայտարարել է պեղումների ղեկավար Մա Ցզյունցայը:

Գիտնականի խոսքով՝ այդ տարածաշրջանը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում հնագետների համար, քանի որ գտնվում է Չինաստանի հարավային և հյուսիսային շրջանների հատման կետում:

Մասնագետը հայտնել է, որ առնվազն երեք արհեստանոցներ բավականին լավ են պահպանվել, որոնցից երկուսն ավելի քան 120 քառ. մետր տարածք են զբաղեցրել և բարդ կառուցվածք են ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում