«Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ)

«Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ)

Ռուսական Свободная Пресса-ն տեսանյութ է հրապարակել Արցախի կարևորագույն պատմամշակութային կոթողներից մեկի՝ այժմ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Դադիվանքի վերաբերյալ:

Լրագրողի հետ զրույցում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես Հովհանիսյանը նշել է.«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին, որ նրանք եկել են պաշտպանելու այս հայկական կրոնամշակութային արժեքը: Ես մնալու եմ եկեղեցում, աղոթելու եմ իմ ժողովրդի համար: Մեր վանքը շարունակելու է իր գոյությունը, աշխատանքը և շարունակելու է ծառայել իր ժողովրդին: Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահները կպաշտպանեն մեզ, որպեսզի վանքը շարունակի գոյություն ունենալ, աշխատել: Դեռևս չեմ լսել, որ ինչ-որ այլ միջազգային օգնություն առաջարկվի մեզ: Հարևանների (ադրբեջանցիների) հետ ոչ մի կապ և պայմանավորվածություն չի եղելմ եկեղեցու մասով, ես շարունակում եմ իմ աշխատանքը: Խնդրում եմ, որ ինքներդ նայեք, գնահատեք, կա՞ այստեղ որևէ ադրբեջանական բան, տեսնո՞ւմ եք: Այս եկեղեցին 2000 տարվա պատմություն ունի»,-ասել է վանահայրը:

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում