Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին

Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Դեկտեմբերի 2-ին, ժամը՝ 16:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է մասնակցելու Արամ Խաչատրյանի զարմիկների` ճանաչված երաժիշտներ Կարեն Խաչատրյանի 100-ամյա և Էմին Խաչատրյանի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-ցուցահանդեսին։

Տուն-թանգարանից հայտնում են, որ ելույթ կունենան՝ Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/, Կարեն Շահգալդյանը /ջութակ/, Մաքսիմ Նովիկովը /ալտ/, Էլեն Սահակյան /դաշնամուր/։ Համերգը վարում է` Օլյա Նուրիջանյանը:

Համերգի ընթացքում կկատարվեն Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները։
Տեղերը սահմանափակ են /ընդամենը 40 տեղ/:

Հետևեք մեզ նաև Telegram-ում