USD
EUR
RUB

Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը

 

«Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում. Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին» գրքույկը ներկայացվեց հանրության դատին:

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն ասաց, որ գրքույկում տեղ են գտել հայկական ԽՍՀ 71 տարվա պատմությունը և այն կարևորագույն դասերը, որտեղից մարդկիկ կհասկանան որոշ խնդիրների իսկությունն ու խորությունը:

«Եվրասիական փորձագիտական ակումբը և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն վերջին մի քանի ամսվա ընթացքում այս թեմայով իրականացրել են մի գիտահետազոտական հետազոտություն՝ փորձելով գնահատել Խորհրդային Հայաստանի տեղն ու դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում: Մենք ընդգրկել ենք ոչ միայն եվրասիական փոձագիտական ակումբի անդամներին, այլև իրենց ոլորտներում հեղինակավոր մասնագետների, որոնց կարծիքը կարող է մեծապես օգտակար լինել մեր հասարակությանը՝ այս թեմայի վերաբերյալ գնահատական ունենալու վերաբերյալ: Արդյունքում մենք հրատարակել ենք մի գրքույկ, որը երկկողմանի է՝ ռուսերեն և հայերեն լեզուներով: Այն կոչվում է «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» և նվիրվում է Հայկական ԽՍՀ 100-ամյակին»,- նշեց Սաֆարյանը:

Նա հայտնեց, որ գրքում կան նաև լուսանկարներ, որոնք զուգորդված են հետազոտական տեղեկանքներով: Լուսանկարները տրամադրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Սաֆարյանը մի քանի դիտարկում արեց՝ նշելով, որ Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում կարևոր դեր է ունեցել:

«Մենք կարծում ենք, որ Հայկական ԽՍՀ-ն եղել է ընդհանուր առմամբ բարենպաստ շրջան հայ ժողովրդի համար: Նրա արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սոցիալական ոլորտը, գիտությունը, մշակույթն ու կրթությունը զարգացնելու համար: Որոշ ասպարեզներում, օրինակ՝ մշակույթի և գիտության, հայկական այդ շրջանի զարգացումն, իսկապես, ֆենոմեն է: Երկրորդ դիտարկումն այն է, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն այլընտրանք չունի: Մենք պետք է լավ իմանանք վերջին 200 տարվա պատմությունը և հասկանանք, որ այնտեղ, որտեղ հայկական հասարակության շահերը համընկել են ՌԴ շահերի հետ՝ այնտեղ միշտ եղել է հաղթանակ և հաջողություն: Հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունները մեր օրերում նույնպես խորությամբ պետք է զարգացնել և կատարելագործել: Երրորդ դիտարկմամբ կարող եմ ասել՝ մենք կարծում ենք, որ Հայաստանում արդյունաբերության, գյուղատնտեսության, ընդհանուր առմամբ տնտեսության զարգացումը խորհրդային տարիներին, արդյունք է եղել հայ հասարակության և խորհրդային պետության ստրատեգիական շահերի համընկնման»,- նշեց բանախոսը:

Նրա կարծիքով, Հայաստանում միշտ եղել են, կան և միշտ էլ լինելու են բանիմաց ղեկավարներ, լուրջ գիտնականներ, տնտեսության և հասարակության լուրջ կզմակերպիչներ, որոնց պետք է գտնել, առաջ քաշել, և նրանք պետք է առաջ մղեն գիտության, կրթության և տնտեսության զարգացման արդիական նպատակները:

Լրահոս
Այս ձորերում Հայ Եկեղեցին եւ Հայ Երիտասարդը դէմ առ դէմ: Մեր Հայրենիք՝ քաղցր ու դառն, մեր թշնամեաց ցանկալի… Սուրբ Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր Կարեկցանքով լի աղոթքին հետևում է աստվածային մխիթարությունը Ինչպե՞ս հաղթահարել մեղքի զգացումը Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Հայատանի կողմից «Օսկար»-ի առաջադրված «Սողոմոնի երգեր» ֆիլմի հեղինակային իրավունքները (տեսանյութ) Հունվարի 16-ը «Բիթլզ»-ի համաշխարհային օրն է Կոստան Զարյան․ Բանաստեղծություններ Իմ աղոթքը Ո՞վ է Փրկիչը Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդես կգա մշակութային մի շարք ծրագրերով Այս տարի ևս դպրոցականները կարող են անվճար այցելել մշակութային օջախներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով ցուցադրություն Օծվեց և տեղադրվեց Ս. Էջմիածնի մայր տաճարի արևելյան գմբեթի խաչը «Կամք, իմաստություն, սեր». անվանի հայ արվեստագետների բացառիկ գործերը կներկայացվեն մեկ հարթակում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը ողորմածության և աղոթքի մասին Կորոնավիրուսից մահացել է «Երալաշ»-ի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին «Մարդը և քարը». Երկրաբանական թանգարանում բացվեց պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանին նվիրված ցուցահանդեսը Ռեժիսոր Պոն Ջուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրին Արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախ Աշոտ Ավդալյան. Անձրև է... Միսաք Մեծարենց․ Ջուրէն դարձին Ճշմարիտ երկրպագություն (Մատթ. 2:1-12) Անվանակոչության տոնի քարոզ Կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը Ինչ է հայտնի Կոշի 1176 թ. երկրաշարժից Այս եկեղեցականներն են ռուս խաղաղապահների հետ պահում ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմ կբարձրանա «Բաբելոն» ներկայացումը Առնո Բաբաջանյան -100․ հոբելյանական տարվա մեկնարկ Հուսիկ Արա. Երբ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի Վրձինը փոխարինելով զենքով «Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգի տեսագրությունը Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասյացոտնի թեմը Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության յոթներորդ օրվա խորհուրդը «Այս իշխանություններն ուզում են Հայաստանը դարձնել ճահիճ, որտեղից աշխարհը միայն գորտերի կռկռոց է լսելու»
website by Sargssyan