Կյանքից հեռացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը

Կյանքից հեռացել է Գորիսի դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի հարազատներին ու ընկերներին։ Մենք շնորհակալ ենք քեզ:
Քո արվեստի և մարդ տեսակի պակասը շատ ենք զգալու: Աստված հոգիդ պահի լույսերի և խաղաղության մեջ:
Մեր սիրելի՛ դերասան, հանգչիր խաղաղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սեյրան Մկրտչյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 24-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

Սովորել է Գորիսի թիվ 2 միջն. Դպրոցում: 1981-1985 թվականներին ընդունվել և ավարտել է ՀՀ մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետը: Անդամակցել է «Եղիցի լույս» գրական խմբին: 1989 թվականից աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում