USD
EUR
RUB

«Թուրք լինեմ, թե սուտ ասեմ… Այս էլ հո Շեքսպիրն է գրել»

 

Արվեստաբանը` Շերամի, նրա երգերի գողության փաստերի եւ թուրքերի վերաբերյալ Շեքսպիրի որակման մասին

Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, հավատարիմ իր խոստմանը, դեռեւս պատերազմական օրերին «Առավոտին» է տրամադրել իր անձնական արխիվում գտնվող մեր մեծանուն արվեստագետների, այդ թվում՝ Գոհար Գասպարյանի, Սիլվա Կապուտիկյանի, Կարպ Խաչվանքյանի կյանքից անտիպ դրվագներ, դիպվածներ, զրույցներ՝ ադրբեջանցիների եւ նրանց հետ փոխհարաբերությունների մասին։

Արվեստաբանն այս անգամ ներկայացրեց ադրբեջանցիների կողմից աշուղ Շերամի երգերի գողության փաստեր։

Աշուղ Շերամ (1857-1938)

Ներկայացնում ենք արվեստաբանի խոսքն առանց միջամտության։

«Բանաստեղծ եւ մանկավարժ աշուղ Շերամի որդի Վազգեն Տալյանն աշխատում էր «Շերամը ժամանակակիցների հուշերում» աշխատության վրա եւ հոր մասին արխիվային նյութեր ուսումնասիրելու նպատակով եկել էր Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան։ Այդ ժամանակ ես թանգարանի գիտամասսայական բաժնի վարիչն էի։ Իմ աշխատասենյակում բարեկամական հերթական զրույցից հետո նրան առաջարկեցի ադրբեջանցի երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լյութֆիար Իմանովի մենահամերգի հրավիրատոմս, որը պիտի կայանար Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում (1976թ. սեպտեմբեր)։ Վազգենը սիրով համաձայնեց եւ երեկոյան մենք հանդիպեցինք համերգասրահում։

Մեկ-երկու երգ լսելուց հետո Վազգենն ասաց.

- Լավ երգիչ է, արեւելյան գեղեցիկ ձայն ունի եւ բեմական է։

Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ որպես ադրբեջանական ժողովրդական երգ Իմանովը ներկայացրեց Շերամի «Զով գիշեր է» եւ «Ալվան վարդեր» երգերը։

- Դե բավական է, էլի,- զայրացած եւ հանդիսատեսին լսելի ձայով ասաց աշուղի որդին,- մեռանք ասելով, գրելով, պահանջելով, բայց էս համշարիները շարունակում են իրենց թալանը։ Ճիշտ է ասված՝ խեւին խրատն ինչ կանի, սեւին օճառն ինչ կանի։

Ընդմիջմանը Վազգենը ստիպեց, որ իրեն ուղեկցեմ երգչի հարդասենյակ։

Ես շտապեցի ներկայացնել ընկերոջս.
- Լյութֆիար, ծանոթացիր, Շերամի որդին է։

Երգիչն իսկույն ձեռքը մեկնեց նրան եւ մեծարանքով խոսեց Շերամի մասին։
- Ի՜նչ երջանկություն, ինչպիսի անակնկալ։ Մենք պաշտում ենք Շերամին։ Նա ոչ միայն հզոր աշուղ է, այլեւ մեծ կոմպոզիտոր, մենք նախանձում ենք հայերիդ, որ այդպիսի հարստություն ունեք։

Վազգենը հազիվ զսպելով զայրույթն՝ ասաց.
- Եթե այդքան մեծարում եք Շերամին, ուրեմն ինչո՞ւ եք գողանում նրան, չէ՞ որ նա ձերը չէ։ Այսօրվա ձեր կատարած երգերը Շերամի հանրահայտ ստեղծագործություններն են, որոնք նրա կատարմամբ դեռեւս 1914թ. հնչել են Բաքվում։

- Ես այդ երգերը լսել եմ նախորդներիցս՝ Խան Շուշինսկուց եւ Բյուլ Բլյուլից։ Նրանք ասում են, որ այդ երգերը ադրբեջանական ժողովրդական երգեր են։ Իսկ եթե, ինչպես դուք եք հավաստիացնում՝ Շերամինն են, ապա ես այլեւս չեմ կատարի այդ ստեղծագործությունները։

Անհավատալի է, որ դրանից հետո չեն հնչել Շերամի երգերը որպես ադրբեջանական ժողովրդական երգեր, չէ՞ որ կա փաստ՝ ֆոնդային ձայնագրություն, ինչը երբեք չի կարող հերքել «խալխի մալին» տեր կանգնող խուժանը»։

Սերգեյ Առաքելյանն ակամայից հիշեց դեռեւս 1604թ. գրված Շեքսպիրի «Օթելլո» դրամայից մի տեսարան, որտեղ Յագոն սողալով իր տիրոջ՝ Մավրի ոտքերի տակ, ջանում է իր «հավատարմությունը» հայտնել, սակայն իրականում մոգոնում է Դեզդեմոնայի եւ Կասիոյի կարծեցյալ դավաճանությունը։

Մավրը շանթահարված հարցնում է.
- Ասածդ ճշմարտությո՞ւն է, Յագո…

Վերջինս ձեռքը կրծքին զարնելով պատասխանում է.
- Թուրք լինեմ՝ թե սուտ եմ ասում..

«Այո, թուրքի զենքը սուտն է։ Դա էլ հո Շեքսպի՞րն է գրել, դեռեւս հինգ դար առաջ»,- եզրափակեց Սերգեյ Առաքելյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Ռուբեն Մաթեւոսյանը, Սերգեյ Առաքելյանը, Էդվարդ Միրզոյանը եւ Վազգեն Տալյանը, 1982թ.

Աղբյուր՝ Aravot.am

 

Լրահոս
Այս ձորերում Հայ Եկեղեցին եւ Հայ Երիտասարդը դէմ առ դէմ: Մեր Հայրենիք՝ քաղցր ու դառն, մեր թշնամեաց ցանկալի… Սուրբ Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր Կարեկցանքով լի աղոթքին հետևում է աստվածային մխիթարությունը Ինչպե՞ս հաղթահարել մեղքի զգացումը Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Հայատանի կողմից «Օսկար»-ի առաջադրված «Սողոմոնի երգեր» ֆիլմի հեղինակային իրավունքները (տեսանյութ) Հունվարի 16-ը «Բիթլզ»-ի համաշխարհային օրն է Կոստան Զարյան․ Բանաստեղծություններ Իմ աղոթքը Ո՞վ է Փրկիչը Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդես կգա մշակութային մի շարք ծրագրերով Այս տարի ևս դպրոցականները կարող են անվճար այցելել մշակութային օջախներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով ցուցադրություն Օծվեց և տեղադրվեց Ս. Էջմիածնի մայր տաճարի արևելյան գմբեթի խաչը «Կամք, իմաստություն, սեր». անվանի հայ արվեստագետների բացառիկ գործերը կներկայացվեն մեկ հարթակում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը ողորմածության և աղոթքի մասին Կորոնավիրուսից մահացել է «Երալաշ»-ի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին «Մարդը և քարը». Երկրաբանական թանգարանում բացվեց պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանին նվիրված ցուցահանդեսը Ռեժիսոր Պոն Ջուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրին Արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախ Աշոտ Ավդալյան. Անձրև է... Միսաք Մեծարենց․ Ջուրէն դարձին Ճշմարիտ երկրպագություն (Մատթ. 2:1-12) Անվանակոչության տոնի քարոզ Կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը Ինչ է հայտնի Կոշի 1176 թ. երկրաշարժից Այս եկեղեցականներն են ռուս խաղաղապահների հետ պահում ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմ կբարձրանա «Բաբելոն» ներկայացումը Առնո Բաբաջանյան -100․ հոբելյանական տարվա մեկնարկ Հուսիկ Արա. Երբ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի Վրձինը փոխարինելով զենքով «Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգի տեսագրությունը Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասյացոտնի թեմը Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության յոթներորդ օրվա խորհուրդը «Այս իշխանություններն ուզում են Հայաստանը դարձնել ճահիճ, որտեղից աշխարհը միայն գորտերի կռկռոց է լսելու»
website by Sargssyan