USD
EUR
RUB

Սիլվա Կապուտիկյան․ Մեր սերը

 

Հայաստա՛ն աշխարհ,
Դու մե՛րը եղար ու մերը չեղա՜ր,
Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի՝ պես ...
Դու մե՛րը եղար,
Ինչպես որ մերն է մեր երակներում հոսող արյունը,
Եվ մերը չեղար,
Ինչպես մերը չէ Վարագա սարի արեւածագը,
Սասնա անտառին իջնող մանանան,
Մշո դաշտերը շոյող սոսափը ...
Դու մոտի՛կ եղար՝
Սրտիդ տրոփը մեր կոշտ ձեռքերին հաղորդելու՜ չափ,
Եվ հեռու եղար՝
Սահմանից այն կողմ
Անիի կարմիր ավերակներից մեզ երեւացող
Մայր տաճարի՜ պես:
Դու տաք հո՜ղ եղար՝
Մեր պիրկ խոփերի տենչանքին հլու,
Մեր գգվանքներից ծլարձակող հո՜ղ,
Եվ միրաժ եղար
Կապույտ, անշոշափ ու անբռնելի,
Մենք՝ անվերջ հասնո՛ղ,
Իսկ դու՝ հեռացո՛ղ, անվերջ հեռացո՜ղ...
Հայաստա՛ն աշխարհ,
Դու այդպե՛ս եղար,
Եվ դրա համար մենք քեզ սիրեցինք
Ո՛չ հարազատի հանդարտիկ սիրով,
Այլ՝ սիրածի՛ պես, սիրահարի՜ պես.
Ցավո՛տ, ցավախա՜ռն
Երազով, լույսով, երգող տխրությամբ,
Մերթ խռովելով,
Մերթ հաշտվելով,
Քո գրկո՛ւմ անգամ՝ քեզ կարոտելո՛վ,
Քեզ կորցնելու ահից՝ տագնապա՛ծ,
Քեզ ունենալու խինդից՝ երջանի՜կ,
Եվ բախտիդ համար անվերջ, ամեն պահ մեռնել-ապրելո՜վ...
Հայաստա՜ն աշխարհ...

Լրահոս
Այս ձորերում Հայ Եկեղեցին եւ Հայ Երիտասարդը դէմ առ դէմ: Մեր Հայրենիք՝ քաղցր ու դառն, մեր թշնամեաց ցանկալի… Սուրբ Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր Կարեկցանքով լի աղոթքին հետևում է աստվածային մխիթարությունը Ինչպե՞ս հաղթահարել մեղքի զգացումը Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Հայատանի կողմից «Օսկար»-ի առաջադրված «Սողոմոնի երգեր» ֆիլմի հեղինակային իրավունքները (տեսանյութ) Հունվարի 16-ը «Բիթլզ»-ի համաշխարհային օրն է Կոստան Զարյան․ Բանաստեղծություններ Իմ աղոթքը Ո՞վ է Փրկիչը Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդես կգա մշակութային մի շարք ծրագրերով Այս տարի ևս դպրոցականները կարող են անվճար այցելել մշակութային օջախներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով ցուցադրություն Օծվեց և տեղադրվեց Ս. Էջմիածնի մայր տաճարի արևելյան գմբեթի խաչը «Կամք, իմաստություն, սեր». անվանի հայ արվեստագետների բացառիկ գործերը կներկայացվեն մեկ հարթակում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը ողորմածության և աղոթքի մասին Կորոնավիրուսից մահացել է «Երալաշ»-ի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին «Մարդը և քարը». Երկրաբանական թանգարանում բացվեց պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանին նվիրված ցուցահանդեսը Ռեժիսոր Պոն Ջուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրին Արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախ Աշոտ Ավդալյան. Անձրև է... Միսաք Մեծարենց․ Ջուրէն դարձին Ճշմարիտ երկրպագություն (Մատթ. 2:1-12) Անվանակոչության տոնի քարոզ Կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը Ինչ է հայտնի Կոշի 1176 թ. երկրաշարժից Այս եկեղեցականներն են ռուս խաղաղապահների հետ պահում ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմ կբարձրանա «Բաբելոն» ներկայացումը Առնո Բաբաջանյան -100․ հոբելյանական տարվա մեկնարկ Հուսիկ Արա. Երբ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի Վրձինը փոխարինելով զենքով «Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգի տեսագրությունը Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասյացոտնի թեմը Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության յոթներորդ օրվա խորհուրդը «Այս իշխանություններն ուզում են Հայաստանը դարձնել ճահիճ, որտեղից աշխարհը միայն գորտերի կռկռոց է լսելու»
website by Sargssyan