USD
EUR
RUB

«Շատ սիրուն, հայկական, թախծոտ ու բարի պատմություններ են». Նարինե Աբգարյանի «Զուլալին» թարգմանվել է հայերեն

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Դեկտեմբերի 10-ին հայերեն լույս կտեսնի Նարինե Աբգարյանի «Զուլալի» պատմվածքների ժողովածուն։ Այս մասին տեղեկացնում է «Վերնատուն» հրատարակչությունը։

Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում…

««Զուլալի» գրքում երկու պատմություն և պատմվածքներ են: Առաջին պատմությունը, որի անունով նաև գիրքն է կոչվում, կարծես մոգական ռեալիզմ լինի: Ինձ թվում է, թեև անհարմար է նման բաներ ասելը, բայց այն մի քիչ Ֆոլքներ է, մի քիչ Մարկես: Այդ գրողներին շատ եմ սիրում»,- ասում է Նարինե Աբգարյանը:

«Զուլալին», գրողի խոսքով, մի ընտանիքի պատմություն է: Գլխավոր հերոսներն են մի տղա և երկու կանայք, որոնց հետ ապրում է նա, կանանցից մեկի անունը Զուլալի է:

«Գործողությունները պայմանականորեն տեղի են ունենում Հայաստանում, քանի որ կենցաղն ու կերպարները հայկական են, բայց պատմությունը՝ համամարդկային է: Գրքում կա մեկ այլ պատմություն: Այն հայկական պատմություն է, ժամանակակից, արդիական, դատարկվող հայկական գյուղերի մասին է, որտեղից տղամարդիկ գնում են Ռուսաստան` աշխատելու, մնում են ծերերը, կանայք և երեխաները»,- նկարագրում է հեղինակը։

Գրքի նկարազարդող Լիլիթ Ալթունյանը կարծում է, որ «Զուլալին» իրական կյանքից մի պատառիկ է, որի մեջ մխրճվում ես՝ մոռանալով քո իրականությունը ու սկսում ես ապրել ամեն մի հերոսի կյանքով։
«Տառապում ես, փշաքաղվում ես, քրքջում ես, ափսոսում ու խղճմտւմ ես:
Ազնվությունն ու անարդարությունը բոլոր կողմերից տեսնելով՝ դուրս ես գալիս մի կարևոր բան գտած»,-կարծում է Լիլիթը։

Գրքի թարգմանիչ Նարինե Գիժլարյանը կարծում է, որ «Զուլալին»՝ պատմվածքների ժողովածու լինելուց զատ, բացահայտում է Նարինե Աբգարյան գրողին։

«Շատ սիրուն, հայկական, թախծոտ ու բարի պատմություններ են: Հայերենը շատ է ներդաշնակում էդ մթնոլորտին, ապրումներին, հերոսներին: Նարինեն հայերեն լավ է հնչում, ընթերցում, ներսումդ արձագանքում»,-նշում է նա։

Գիժլարյանն ասում է, որ Աբգարյանը մինչ գրքի տպագրվելը չի ծանոթանում թարգմանություններին. «Նախընտրում է հաճելի անակնկալի էֆեկտը՝ դրանով ուժգնացնելով կանխավայելքը՝ «երեխայի սեռն» իմանալով միայն նրա ծնունդից հետո. հայերեն տարբերակը միանգամից կարդում է տպագրված գրքով»։

Լրահոս
Այս ձորերում Հայ Եկեղեցին եւ Հայ Երիտասարդը դէմ առ դէմ: Մեր Հայրենիք՝ քաղցր ու դառն, մեր թշնամեաց ցանկալի… Սուրբ Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր Կարեկցանքով լի աղոթքին հետևում է աստվածային մխիթարությունը Ինչպե՞ս հաղթահարել մեղքի զգացումը Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Հայատանի կողմից «Օսկար»-ի առաջադրված «Սողոմոնի երգեր» ֆիլմի հեղինակային իրավունքները (տեսանյութ) Հունվարի 16-ը «Բիթլզ»-ի համաշխարհային օրն է Կոստան Զարյան․ Բանաստեղծություններ Իմ աղոթքը Ո՞վ է Փրկիչը Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդես կգա մշակութային մի շարք ծրագրերով Այս տարի ևս դպրոցականները կարող են անվճար այցելել մշակութային օջախներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով ցուցադրություն Օծվեց և տեղադրվեց Ս. Էջմիածնի մայր տաճարի արևելյան գմբեթի խաչը «Կամք, իմաստություն, սեր». անվանի հայ արվեստագետների բացառիկ գործերը կներկայացվեն մեկ հարթակում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը ողորմածության և աղոթքի մասին Կորոնավիրուսից մահացել է «Երալաշ»-ի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին «Մարդը և քարը». Երկրաբանական թանգարանում բացվեց պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանին նվիրված ցուցահանդեսը Ռեժիսոր Պոն Ջուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրին Արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախ Աշոտ Ավդալյան. Անձրև է... Միսաք Մեծարենց․ Ջուրէն դարձին Ճշմարիտ երկրպագություն (Մատթ. 2:1-12) Անվանակոչության տոնի քարոզ Կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը Ինչ է հայտնի Կոշի 1176 թ. երկրաշարժից Այս եկեղեցականներն են ռուս խաղաղապահների հետ պահում ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմ կբարձրանա «Բաբելոն» ներկայացումը Առնո Բաբաջանյան -100․ հոբելյանական տարվա մեկնարկ Հուսիկ Արա. Երբ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի Վրձինը փոխարինելով զենքով «Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգի տեսագրությունը Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասյացոտնի թեմը Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության յոթներորդ օրվա խորհուրդը «Այս իշխանություններն ուզում են Հայաստանը դարձնել ճահիճ, որտեղից աշխարհը միայն գորտերի կռկռոց է լսելու»
website by Sargssyan