USD
EUR
RUB

Սուրբ Որոտման որդիներ` Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի հիշատակության օր

 

Հակոբոս Զեբեդյան Առաքյալ

Իր անվանակիցներից տարբերելու համար նրան նաև անվանում են «Մեծ Հակոբոս»: Բայց հայերիս մեջ հայտնի է որպես «Գլխադիր Առաքյալ»: Նա Հովհաննես Ավետարանչի երեց եղբայն է և որդին է Գալիլեացի Զեբեդեոս ձկնորսապետի: Առաքյալներից այս երկուսի մայրն էլ է հայտնի Ավետարաններում և նա Սողոմեն է, որը Քրիստոսին հետևող կանանցից մեկն էր և որն իր զավակների հետ միասին համարձակություն ունեցավ Քրիստոսից խնդրել, որ իր որդիները Նրա թագավորությունում բարձր դիրքեր ունենան (Մատթ. 20:20-23):

Հակոբոսը, Պետրոսի և իր եղբայր Հովհաննեսի հետ այն սեղմ շրջանակն էին կազմում, որին Հիսուսն ավելի էր վստահում և որոնք ավելի կապված էին իրենց Վարդապետի հետ: Այս երեքը միասին ներկա էին Հայրոսի աղջկա հարությանը, Քրիստոսի այլակերպությանը և Գեթսեմանի պարտեզի տագնապին: Երբ Սամարացիները մերժում են հյուրընկալել Հիսուսին և իր աշակերտներին, Զեբեդյան եղբայրները զայրանալով Հիսուսից թույլտվություն են խնդրում, որպեսզի Եղիայի նման երկնքից կրակ իջեցնեն սրանց գլխին (Ղուկ. 9:54): Սակայն Հիսուսը նրանց հանդիմանեց իրենց հախուռն ու վրեժխնդիր ոգու համար: Այս և նմանատիպ այլ դեպքերի պատճառով, որտեղ երկու եղբայրները չափազանց եռանդ են ցուցաբերում, կոչվեցին «Բաներեգես», այսինքն «Որոտման որդիներ» և այսպես էլ ծանոթ են մեզ (Մարկ. 3:17):

Հակոբոսն այն միակ առաքյալն է, որի մահվան մասին պատմվում է Գործք Առաքելոցում: Իբրև առաքելաների խմբից եռանդուն և աչքի ընկնող անձնավորություն, 99թ-ին, Երուսաղեմում Հերովդեսը ձերբակալել է տալիս և գլխատում, այսպիսով նա հանդիսանում է առաջին նահատակված առաքյալը: Ըստ ավանդության նրա մարմինը ծովն են նետել և ալիքներն այն հասցրել են մինչև Իսպանիայի ափերը, որտեղ էլ նա մեծ ժողովրդականություն է վայելում: Սակայն Նրա անունը ավելի սերտորեն կապված է հայերիս հետ: Ըստ ավանդության Հակոբոսի գլուխը գլխատումից հետո բերում են Հակոբոս Տեառնեղբոր մոտ, որը Երուսաղեմի մայր եկեղեցու առաջին եպիսկոպոսն էր, և որն էլ այս պատվական գլուխը թաղում է իր տան պարտեզում: Այս տան տեղում է, որ կառուցվել է մեր սրբոց Հակոբյանց մայր տաճարը, որի հյուսիսային պատի մեջ մի մատուռ է կառուցված որտեղ էլ Հակոբոսի գլխի գերեզմանն է, այսինքն Գլխադիրը, որը ժողովուրդը Հակոբոս առաքյալի համար որպես հոմանիշ է գործածում: Նա տոնվում է իր եղբոր հետ Սուրբ ծննդյանը կանխող «Ավագ տոներ»ի մեջ, որպես վերջինը:

Հովհաննես Ավետարանիչ

Առաքյալների դասից ամենապայծառ և խոհեմ անձնավորությունը: Սիրո աշակերտը, Աստվածաբան Ավետարանիչը, Հայտնության Մարգարեն:

Հովհաննեսը, հակառակ մարդկանց մտքերում պատկերված հանդարտաբարո անձի պատկերի, ավետարաններում հանդես է գալիս իբրև անհանդուրժող, վրեժխնդիր, կորովի և փառասեր մի երիտասարդ, սակայն, Քրիստոսի հանդեպ միշտ նվիրումով լցված: Քրիստոսին աշակերտելու երեք տարիները լիովին բավական եղան, որ նա դառնար ավետարանի շքեղ անձնավորություններից մեկը: Նրա մեջ ներդաշնակվել են մարդկային նկարագրի հակադիր կարծված գծերը՝ եռանդը և հանդարտությունը, քաջությունը և բարությունը, մեծությունը և խոնարհությունը, սերը և խստությունը:

Թվում է, թե առաքյալներից ամենակրտսերն էր, բայց միևնույն ժամանակ ամենաերկարակյացը: Իր բարեհամբույր բնավորության, նվիրումի և այլ ազնիվ հատկանիշների համար արժանացել է Հիսուսի մասնավոր սիրուն այն աստիճան, որ ստացել է «Սիրելի աշակերտ» տիտղոսը: Որքանով որ Հովհանեսն այս սիրուն արժանացավ Քրիստոսին պաշտպանելու համար արված ինչ-ինչ միամիտ արտահայտություններով, նույնքանով և առավել ևս Հիսուսի ձերբակալման գիշերը, երբ մյուս աշակերտները թողեցին և փախան, ինքն իր սիրելի Վարդապետին հետևեց չարչարանքների ամբողջ գիշերը, խաչի ճանապարհին, մինչև Գողգոթա, որտեղ, արդարև, արժանացավ գերագույն շնորհին՝ Հիսուսն Իր մորը հանձնեց Հովհաննեսին և նրան էլ իր մոր որդին հայտարարեց: Եվ Հովհաննեսը, հանձինս Աստվածամոր, իր բարեպաշտ մոր կողքին երկրորդ և նույնքան հարազատ և անգերազանցելի մայր ունեցավ:

Կիրակի առավոտյան, երբ իմացավ Հիսուսի գերեզմանի պարապ լինելու մասին, Պետրոսի հետ շտապեց դեպի գերեզման, տեսավ ամեն բան և առանց հարուցյալին տեսնելու՝ «հավատաց» Հիսուսի հարությանը:

Հովհաննեսն, իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ միասին, որոնցից անբաժան է իր անունը Գործք Առաքելոցի սկզբնամասերում, առաջին Եկեղեցու սյուներից մեկն է: Օրինակ՝ ի ծնե կաղի բժշկությունը, որ հրեաների մեջ մեծ աղմուկ հանեց և երկուսի ձերբակալության և բանտարկվելու պատճառ դարձավ, հավասարապես վերագրվում է երկուսին: Հաջորդ օրն իրենց ազգային գերագույն ժողովի մոտ տարվեցին, որտեղ համարձակորեն պատասխան տվեցին և մեծամեծները «Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և վերահասու լինելով, որ տգետ և անուսում մարդիկ էին, զարմացել էին»: Նրանց պատժելու համար օրինավոր որևէ պատճառ չգտնելով, նրանց պարզապես արգելեցին «Հիսուսի անունով ամենևին չխոսել և չուսուցանել։ Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթե Աստծու առաջ արդար է առավել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցեք։ Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։ Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց» հաշվի առնելով ժողովրդին, որը պատահած հրաշքի համար փառք էր տալիս Աստծուն (Գործք 4:1-22):

Երուսաղեմի ժողովից հետո առաքյալներից գրեթե բոլորը մեկ առ մեկ ցրվեցին զանազան երկրներում: Ավանդաբար պատմվում է, որ Հովհաննեսը գնացել է Եփեսոս, որտեղ երկար տարիներ ապրելով ընդաևձակել է Պողոս Առաքյալի այնտեղ սկսած գործը, մինչև որ աքսորվեց Էգեյական Պատմոս կղզին, որտեղ էլ տեսել է այն խորհրդավոր տեսիլքը, որը մեզ ներկայանում է «Հովհաննեսի Հայտնություն» գրքի մեջ:

Հովհաննեսի մեծագույն փառքն իր Ավետարանն է, որը գրված է նախորդ երեք Ավետարանների համեմատ տարբեր ոճով և տարբեր ոգով, որի նպատակը Քրիստոսի Աստծո որդի ներկայացնելն է: Այս գիրքը Նոր Կտակարանի 27 գրքերից ամենախորն ու ամենահոգևորն է: Այս Ավետարանի մեջ Քրիստոսը ավելի խոր և ավելի ամբողջական հայտնություն է տալիս Իր և Աստծո մասին: Հովհաննեսի Ավետարանը առաջին երեք Ավետարանների լրացումն է: Ավետարանիչը գրքի գրեթե կեսը հատկացրել է Հիսուսի կյանքի վերջին օրերի խոսքերին և գործերին: Հրաշալի է մանավանդ գրքի առաջաբանը, որտեղ Քրիստոս ներկայացվում է որպես Աստծո «Բան»-ը, այսինքն անձնավորյալ իմաստությունը, որն «Ի սկզբանե է. առ Աստված է. և Աստված է»: Հատկանշական է նաև, որ այս ավետարանում անվամբ չեն նշվում ո՛չ ինքը, ո՛չ եղբայրը և ո՛չ էլ իր մայրը: Սա նախ կարևոր ապացույց է, որ այս ավետարանը Հովհաննեսի կողմից է գրված և երկրորդ՝ շեշտում է նրա համեստությունը և խոնարհությունը:

Հովհաննեսի անունով Նոր Կտակարանում երեք կան թղթեր: Առաջինը հինգ գլուխներից բաղկացած մի հոյակապ գրություն է, որի նպատակը առ Քրիստոս հավատացյալներին հավատքը զորացնելով և նրանց հավիտենական կյանքի հավատք ներշնչելով, մեղք գործելուց և սուտ քարոզիչներից հեռու մնալու զգուշացումն է: Բանալի բառերն են «սեր» (գործածվում է ավելի քան քսան անգամ), «գիտություն» կամ դրան համարժեք բառեր (երեսուն անգամ) և «հաղորդություն»: Երկրորդ և երրորդ նամակները, կազմված լինելով մեկական գլուխներից, հանդիսանում են Նոր Կտակարանի ամենակարճ գրությունները, այս թղթերը նախորդից տարբերվում է նրանով, որ ուղղված են անհատների՝ «Ընտրեալ Կյուրաին (Տիրուհի) և նրա որդիներին»: Այս գրությունը Նոր Կտակարանի միակ գրությունն է, որ կնոջ է հասցեագրված, այս թղթի բանալի բառերը նույպես «սեր» և «ճշմարտություն» բառերն են: Հաջորդ գրվածքն ուղղված է «Գայոս սիրելի»-ին»: Թե՛ Ավետարանը և թե՛ թղթերը գրվել են Առաքյալի կյանքի վերջին տարիներին: Համարվում է, որ նա մահացել է 100 թ.-ին, շուրջ 95 տարեկան հասակում: Չնայած, որ կյանքի ընթացքում շատ չարչարանքներ տեսավ, բայց մահացավ խաղաղ պայմաններում, Եփեսոսում: Պատմվում է, թե ծեր տարիքում, երբ արդեն չէր կարող երկար խոսել, գալիս էր եկեղեցի, որպեսզի ասեր. «Մանուկներ սիրեք միմյանց»: Նրա գերեզմանի վրա մի փառավոր եկեղեցի է եղել կառուցված, որի ավերակներն են այժմ մնում:

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք աչք. Գալուստյան, Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Այս իշխանությունը հատուկ ծրագրով եկավ․ երբեմն ուզում ես ինքնասպան լինել անզորությունից, ի՞նչ է նշանակում գործակալ, ի՞նչ է նշանակում պայմանավորված պատերազմ. Արփեն Մովսեսյան (տեսանյութ) Ջանասիրություն Ձյունե թագավորություն՝ 37-րդ անգամ Կրասնոդարի գեղարվեստի դպրոցում բացվել է Առնո Բաբաջանյանի կիսանդրին Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ ենք նկարահանել, և ես ամեն անգամ էլ արտասվել եմ. Արշալույս Հարությունյան Մարդու Որդին, Մասնատվող Անմասնատելին Սիամանթո․ Չարչարանքի երազ Եկեղեցական կյանք 22.01.2021 «Սիմֆոնիկ նվագախումբը‚ ստեղծելով գեղեցիկ ավանդույթներ‚ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը» Գետի հոսանքով ներքև... Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Մրցանակային պատվոգրի է արժանացել «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքը Աստղադիտարանի աշխատակիցների միաձայն որոշումը ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես «Սումգայիթ» կտավը, որ ձեր քիմքով չեկավ և թանգարանի այլ աշխատանքների հետ մնաց իրենց, կարելի է պատկերացնել՝ ինչ հաճույքով են ոչնչացրել. Արամ Իսաբեկյան «Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը Նա սիրեց մեզ…» (Հովհ. 1 4:19) Հնագետները Պերուի հյուսիս-արևմուտքում ինկերի մանկական դամբարաններ են հայտնաբերել Սերժ Ավետիքյանն արվեստասերներին կներկայացնի «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմը Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. հունվարի 22-ն Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է «Փշրանքները» Քոչարի թանգարանում Արցախի թեմի առաջնորդի այլ պաշտոնի անցնելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով Եղիա մարգարեի պատկերային դրսևորումները Ամենավայրի սպանությունը Նահանջ տարի Լինենք հաստատուն մեր հավատքի մեջ «Մահվանից կյանք անցավ» Աստծո կանչը Ֆիլհարմոնիկ նվագախումբը ունկնդրին կներկայացնի Բեթհովենի գործերը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի վարդագույն ճոճանակը ճանաչվել է «Տարվա դիզայն» Հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ Իշխանությունը չի քննարկում գերիների հարցը, որովհետև ի վիճակի չէ․ քաղաքական կամք է պետք․ ի՞նչ է նշանակում՝ հասնել Մոսկվա, հետո հայտարարել` գերիների հարցով չհասանք ոչ մի բանի․ Տ․ Հեքեքյան (տեսանյութ) Եթե Կոնդն էլ փչացնենք 2800-ամյա Երևանը կզկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց ․ Տիգրան Գալստյան Հայ բանաստեղծության մայրը. Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն Մահացել է Ստեփան Թոփչյանը Վիհի եզերքին Ոչ աստղեր, ոչ լուսին երկնքում Այս երկրի վրա մեր կյանքի օրերի ավարտին չենք անէանալու անհայտության մեջ Չար ոգու վերադարձը (Ղուկ.11:24-28, Մատթ.12:43-45) Ոչ մի դեպքում քեզ համար կուռքեր չշինես «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
website by Sargssyan