USD
EUR
RUB

Նախկին «Հայֆիլմի» շենքում առկա են արխիվային մեծ նշանակություն ունեցող ժապավենային նյութեր

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թեև 2020 թվականը չափազանց ոչ բարենպաստ էր, հատկապես, կինոարտադրողների համար, այդուհանդերձ, նրանց գերակշիռ մասը կարողացել է ստանձնած ժամկետներում ավարտել պետական ֆինասավորում ստացած նախագծերի (տարբեր փուլերի) աշխատանքները, բացառությամբ մի քանիսի, որոնք հարգելի պատճառներով տեղափոխվել են գալիք՝ 2021 թվական։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ամփոփ ներկայացնելով 2020 թվականի կատարած աշխատանքը, հայտնում է, որ Հայատանի ազգային կինոկենտրոնի 2020-ին իրականացրած ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման երկու մրցույթների արդյունքում հաստատվել են 45 նախագծեր, այդ թվում՝ լիամետրաժ՝ 29 (զարգացման փուլ՝ 13, արտադրական փուլ՝ 10, հետարտադրական փուլ՝ 5, տարածման փուլ՝ 1), կարճամետրաժ՝ 16 (խաղարկային՝ 9, անիմացիոն՝ 7)։

Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորում ստացած նախագծերի ցանկում, 2020-ին ավելացել են դեբյուտները։

Ֆինանսավորան համար հաստատված 45 նախագծից 24-ը դեբյուտ են։

Խաղարկային ֆիլմերի բյուջեի 274440․0 հազար դրամից՝ 156140․0 հազարը այսինքն՝ 56․9%-ը հատկացվել է դեբյուտային 13 նախագծի (13՝ լիամետրաժ և 10 կարճամետրաժ)։
Մուլտիպլիկացիայի ֆիլմերի բյուջեի 67575․0 հազար դրամից՝ 33775․0 հազարը այսինքն՝ 50%-ը հատկացվել է անիմացիոն դեբյուտային նախագծերին (1՝ լիամետրաժ և 4՝ կարճամետրաժ)։
2020 թվականին կինոարտադրության մեջ կանանց ընդգրկվածության պատկերն այսպիսին է՝ պետական ֆինանսավորում ստացած 45 կինոնախագծերից 13 -ի ռեժիսորները և 20-ի պրոդյուսերները կանայք են։

2020թ.-ի հուլիսին հիմնված կինոժառանգության բաժինը վերջին հինգ ամիսների ընթացքում իրականացրել է մի շարք կարևոր աշխատանքներ։ Նախկին «Հայֆիլմ» ստուդիայի տարածքում գտնվող Ազգային կինոկենտրոնի ֆիլմ-պահոցի շենքում դասակարգվել են բազմաթիվ չհաշվառված նյութեր,որոնք այս պահին գտնվում են ցուցակագրման փուլում։ Նույն ֆիլմ-պահոցի շենքում առկա են շուրջ 400 մետաղե տուփեր, որոնք պարունակում են արխիվային մեծ նշանակություն ունեցող ժապավենային նյութեր ( օրինակ «Նռան գույնը» ֆիլմի տեսարանների սևապատկերներ, «Մենավոր ընկուզենի» ֆիլմի նկարահանման ընթացքի կինո-վավերագրություններ, ամբողջական կարճամետրաժ ֆիլմեր և հայերեն ձայնավորմամբ արտասահմանյան ֆիլմերի պատճեններ և այլն)։

Պահեստում նաև հայտնաբերվել են մոտ 350 հայկական ֆիլմերի մոնտաժային թերթեր, և «Հայֆիլմ» ստուդիայի ֆոտո արխիվի՝ 5000 լուսանկարներ։

Ստուդիայի գլխավոր մասնաշենքի մոնտաժային և ձայնավորման հարկաբաժիններում հայտնաբերվել է մեծ ծավալի արխիվային նյութեր, որոնք ի մի են բերվել և դասակարգվել կինոժառանգության բաժնի կազմակերպած շաբաթօրյակների ընթացքում․հավաքվել են շուրջ 2900 մետաղե տուփեր, որոնք պարունակում են 1970-2000-ականներին «Հայֆիլմում» արտադրված տասնյակ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի մասնակի և ամբողջական աշխատանքային բնույթի նյութեր, 35մմ պոզիտիվ և նեգատիվ ժապավեններ, 35մմ մագնիսային ձայներիզներ։

Նույն տարածքից դուրս են բերվել նաև 400 ժապավենային ձայներիզներ, որոնցում ամփոփված են տարբեր ֆիլմերում գործածված երաժշտական ձայնագրություններ, դերասանական ձայնավորումներ և «աղմուկներ»։ Չափազանց մեծ պատմական արժեք է ներկայացնում՝ հայտնաբերված 350 թղթապանակներում ամփոփված Հայֆիլմ ստուդիայի անձնակազմի և աշխատանքային գործընթացներին առնչվող վարչական արխիվը։

Հայտնաբերված արխիվային նյութերն այժմ գտնվում են հաշվառման, ուսումնասիրման և գրանցման փուլում։ Կինոժառանգության բաժինը նաև նախաձեռնել է հայկական կինոյի հետազոտմանը և հանրայնացմանը միտված շարունակական նախագծերի շարք։

Լրահոս
Այս իշխանությունը հատուկ ծրագրով եկավ․ երբեմն ուզում ես ինքնասպան լինել անզորությունից, ի՞նչ է նշանակում գործակալ, ի՞նչ է նշանակում պայմանավորված պատերազմ. Արփեն Մովսեսյան (տեսանյութ) Ջանասիրություն Ձյունե թագավորություն՝ 37-րդ անգամ Կրասնոդարի գեղարվեստի դպրոցում բացվել է Առնո Բաբաջանյանի կիսանդրին Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ ենք նկարահանել, և ես ամեն անգամ էլ արտասվել եմ. Արշալույս Հարությունյան Մարդու Որդին, Մասնատվող Անմասնատելին Սիամանթո․ Չարչարանքի երազ Եկեղեցական կյանք 22.01.2021 «Սիմֆոնիկ նվագախումբը‚ ստեղծելով գեղեցիկ ավանդույթներ‚ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը» Գետի հոսանքով ներքև... Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Մրցանակային պատվոգրի է արժանացել «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքը Աստղադիտարանի աշխատակիցների միաձայն որոշումը ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես «Սումգայիթ» կտավը, որ ձեր քիմքով չեկավ և թանգարանի այլ աշխատանքների հետ մնաց իրենց, կարելի է պատկերացնել՝ ինչ հաճույքով են ոչնչացրել. Արամ Իսաբեկյան «Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը Նա սիրեց մեզ…» (Հովհ. 1 4:19) Հնագետները Պերուի հյուսիս-արևմուտքում ինկերի մանկական դամբարաններ են հայտնաբերել Սերժ Ավետիքյանն արվեստասերներին կներկայացնի «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմը Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. հունվարի 22-ն Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է «Փշրանքները» Քոչարի թանգարանում Արցախի թեմի առաջնորդի այլ պաշտոնի անցնելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով Եղիա մարգարեի պատկերային դրսևորումները Ամենավայրի սպանությունը Նահանջ տարի Լինենք հաստատուն մեր հավատքի մեջ «Մահվանից կյանք անցավ» Աստծո կանչը Ֆիլհարմոնիկ նվագախումբը ունկնդրին կներկայացնի Բեթհովենի գործերը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի վարդագույն ճոճանակը ճանաչվել է «Տարվա դիզայն» Հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ Իշխանությունը չի քննարկում գերիների հարցը, որովհետև ի վիճակի չէ․ քաղաքական կամք է պետք․ ի՞նչ է նշանակում՝ հասնել Մոսկվա, հետո հայտարարել` գերիների հարցով չհասանք ոչ մի բանի․ Տ․ Հեքեքյան (տեսանյութ) Եթե Կոնդն էլ փչացնենք 2800-ամյա Երևանը կզկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց ․ Տիգրան Գալստյան Հայ բանաստեղծության մայրը. Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն Մահացել է Ստեփան Թոփչյանը Վիհի եզերքին Ոչ աստղեր, ոչ լուսին երկնքում Այս երկրի վրա մեր կյանքի օրերի ավարտին չենք անէանալու անհայտության մեջ Չար ոգու վերադարձը (Ղուկ.11:24-28, Մատթ.12:43-45) Ոչ մի դեպքում քեզ համար կուռքեր չշինես «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
website by Sargssyan