USD
EUR
RUB

Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասյացոտնի թեմը

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայրապետական սրբատառ կոնդակով հունվարի 11-ին Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվեց Մասյացոտնի թեմը:

Նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է.

«ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Արարատի մարզի հաւատաւոր Մեր սիրելի զաւակներիդ։
Գոհութիւն ենք մատուցում Ամենակալն Աստծուն, որ մարզում բարօր ու կազմակերպուած ընթացք ունեն գործող ծուխերը, եկեղեցական հաստատութիւնները, անկախութեան տարիներին կառուցուել են նոր եկեղեցիներ, վերանորոգուել հին աղօթավայրեր՝ ապահովելով հոգևոր-եկեղեցական կեանքի առաջընթացը։ Մեր գնահատանքն ենք բերում Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանին՝ իր առաջնորդական փոխանորդութեան ընթացքում մարզի հաւատաւոր հայորդիների հոգևոր խնամքի, եկեղեցականների ծառայութեան արդիւնաւէտ կազմակերպման, այս տարածքում հոգևոր-եկեղեցական կեանքի բարեզարդման գործում ներդրած ջանքերի համար։
Հաւատաւոր հայորդիների հոգևոր կարիքների բաւարարման և հոգևոր-եկեղեցական կեանքի զօրացման համար եկեղեցական մեր անդաստանում միշտ վերակազմակերպուել են թեմերը և հիմնադրուել նոր թեմեր։ Այսօր Հայրապետական այսու կոնդակով Արարատեան Հայրապետական թեմից առանձնացնելով Արարատի մարզը և մարզի ծուխերը միաւորելով՝ հաստատում ենք Մասեացոտնի թեմը՝ Արտաշատ առաջնորդանիստ քաղաքով ու կենտրոնով։ Թեմի առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։
Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Մասեացոտն նորաստեղծ թեմի հոգևոր դասին, եկեղեցական վարչութեանց պատուարժան անդամներին, մաղթում եկեղեցաշէն ու ազգաշահ գործոց ձեռքբերումներ: Վստահ ենք, որ Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակները նոր քաջալերութեամբ ու կորովով պիտի զօրակից դառնան թեմակալ առաջնորդին, շարունակեն սատար լինել հոգևորականաց ծառայութեանը՝ ի խնդիր թեմի շինութեան, հոգևոր-եկեղեցական կեանքի բարեզարդման։
Աղoթում ենք, որ Բարերարն Աստուած միշտ շէն ու բարգաւաճ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին իր թեմական կառոյցներով` յարանորոգ յաջողութիւններ շնորհելով մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներին։ Թող Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջի ներքոյ միշտ պայծառ ու անսասան մնայ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:
«Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Յովհ. 3):

Օրհնութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս ի 11 Յունուարի
յամի Տեառն 2021 և ի թուին հայոց ՌՆՀ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 1113»:

Լրահոս
Այս իշխանությունը հատուկ ծրագրով եկավ․ երբեմն ուզում ես ինքնասպան լինել անզորությունից, ի՞նչ է նշանակում գործակալ, ի՞նչ է նշանակում պայմանավորված պատերազմ. Արփեն Մովսեսյան (տեսանյութ) Ջանասիրություն Ձյունե թագավորություն՝ 37-րդ անգամ Կրասնոդարի գեղարվեստի դպրոցում բացվել է Առնո Բաբաջանյանի կիսանդրին Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ ենք նկարահանել, և ես ամեն անգամ էլ արտասվել եմ. Արշալույս Հարությունյան Մարդու Որդին, Մասնատվող Անմասնատելին Սիամանթո․ Չարչարանքի երազ Եկեղեցական կյանք 22.01.2021 «Սիմֆոնիկ նվագախումբը‚ ստեղծելով գեղեցիկ ավանդույթներ‚ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը» Գետի հոսանքով ներքև... Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Մրցանակային պատվոգրի է արժանացել «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքը Աստղադիտարանի աշխատակիցների միաձայն որոշումը ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես «Սումգայիթ» կտավը, որ ձեր քիմքով չեկավ և թանգարանի այլ աշխատանքների հետ մնաց իրենց, կարելի է պատկերացնել՝ ինչ հաճույքով են ոչնչացրել. Արամ Իսաբեկյան «Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը Նա սիրեց մեզ…» (Հովհ. 1 4:19) Հնագետները Պերուի հյուսիս-արևմուտքում ինկերի մանկական դամբարաններ են հայտնաբերել Սերժ Ավետիքյանն արվեստասերներին կներկայացնի «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմը Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. հունվարի 22-ն Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է «Փշրանքները» Քոչարի թանգարանում Արցախի թեմի առաջնորդի այլ պաշտոնի անցնելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով Եղիա մարգարեի պատկերային դրսևորումները Ամենավայրի սպանությունը Նահանջ տարի Լինենք հաստատուն մեր հավատքի մեջ «Մահվանից կյանք անցավ» Աստծո կանչը Ֆիլհարմոնիկ նվագախումբը ունկնդրին կներկայացնի Բեթհովենի գործերը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի վարդագույն ճոճանակը ճանաչվել է «Տարվա դիզայն» Հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ Իշխանությունը չի քննարկում գերիների հարցը, որովհետև ի վիճակի չէ․ քաղաքական կամք է պետք․ ի՞նչ է նշանակում՝ հասնել Մոսկվա, հետո հայտարարել` գերիների հարցով չհասանք ոչ մի բանի․ Տ․ Հեքեքյան (տեսանյութ) Եթե Կոնդն էլ փչացնենք 2800-ամյա Երևանը կզկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց ․ Տիգրան Գալստյան Հայ բանաստեղծության մայրը. Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն Մահացել է Ստեփան Թոփչյանը Վիհի եզերքին Ոչ աստղեր, ոչ լուսին երկնքում Այս երկրի վրա մեր կյանքի օրերի ավարտին չենք անէանալու անհայտության մեջ Չար ոգու վերադարձը (Ղուկ.11:24-28, Մատթ.12:43-45) Ոչ մի դեպքում քեզ համար կուռքեր չշինես «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
website by Sargssyan