«Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգի տեսագրությունը

«Հայ փոքրիկ երգիչները» ներկայացրել է Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգի տեսագրությունը

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան 2020 թվականի դեկտեմբերին Երգչախմբային արվեստի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպել էր համերգ, որը նվիրել էր Արցախյան պատերազմի հերոսներին: Ասոցիացիան հրապարակել է համերգի տեսագրությունը:

Համերգին մասնակցել է 6 երգչախումբ Հայաստանից ու Արցախից, և 7 երգչախումբ առցանց՝ Բերդից (Հայաստան), Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից: Համերգը նույն պահին հեռարձակվեց Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆեյսբուքյան էջերում:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում