USD
EUR
RUB

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

 

Շուշին պատմական Հայաստանի Արցախ նահանգի Վարանդա գավառի կենտրոնն էր: Հնագույն ժամանակներում տեղի հայ բնակչության համար ծառայել է որպես պաշտպանական ամրություն: Հետագայում պարսպապատվում ու դառնում է բերդ՝ վաղ միջնադարում կոչվելով՝ «Շիկաքար»: Շուշին 18-րդ դարի 2-րդ կեսից բերդաքաղաք էր, իսկ 19-րդ դարում՝ ռուսական կայսրության տիրապետության տակ անցնելուց հետո, առևտրական, արհեստագործական ու մշակութային նշանավոր քաղաք: Ինչպես մեր պատմական հայրենիքի ողջ տարածքը, այնպես էլ Շուշին, բազմիցս ենթարկվել է թշնամական ցեղերի ասպատակություններին, օրհասական պայքար է մղել պարսկական և թուրքական նվաճողների դեմ, բայց և գոյատևել ու հասել է մինչև մեր օրերը:

19-րդ դարում Շուշին յուրահատուկ ճարտարապետական տեսք ուներ՝ իր բնակելի տներով ու հասարակական կառույցներով, որոնցով հարուստ էր հատկապես քաղաքի բարձրադիր մասում տարածված հայաբնակ Շուշին: Հայկական թաղերի՝ հետագայում թաղամասերի բաժանված այս տարածքն աչքի էր ընկնում իր գեղեցիկ 2-3 հարկանի բնակելի տներով և այլ կառույցներով: Յուրաքանչյուր թաղ ուներ նաև իր եկեղեցին, որը կրում էր թաղի անունը՝ Ագուլեցոց, Մեղրեցոց, Ղազանչեցոց: Այդ շրջանի բնակելի տներն ու սրբատաշ քարից կառուցված եկեղեցիները հայկական ճարտարապետության հրաշալի նմուշներ են: Տեղական սրբատաշ կրաքարից Շուշիում կառուցվել են 5 եկեղեցի, որոնցից պահպանվել և մեր օրերն են հասել երկուսը՝ Սբ. Հովհաննես Մկրտիչը («Կանաչ ժամ») և Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Վերջինս առանձնանում է ոչ միայն իր չափերով (համարվում է հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկը), այլև արտաքին տեսքով: Այն իսկական տաճար է՝ շրջապատի վրա թողած իր փառահեղ ազդեցությամբ և կառուցված հայկական ճարտարապետական հին ավանդույթներով, վերադարձ կատարելով գմբեթավոր եկեղեցիների տեսակին, որն առավել տարածված էր նախորդ շրջանում, հատկապես 9-14-րդ դարերում:

Եկեղեցու արտաքին տեսքը ճարտարապետական տեսանկյունից շատ տպավորիչ է՝ հավաքված բազմաթիվ դեկորատիվ գոտիներով: Հատկապես առանձնանում են դրվագավոր շքամուտքերի հավաքվածությունը և լուսամուտատեղերի երիզումները: Հարավային շքամուտքի վերևի մասում տեղադրված արձանագրությունից տեղեկանում ենք, որ Ամենակարող Աստծո բարեհաճությամբ և ողորմածությամբ այս հրաշագործ սուրբ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով: Տեղեկանում ենք նաև, որ շինարարությունը սկսվել է 1868 թ. ռուսաց կայսր Ալեքսանդր 2-ի և Գևորգ 4-րդ կաթողիկոսի ժամանակ և ավարտվել՝ 1887 թ., Ալեքսանդր 3-ի ժամանակ: 1888 թ. սեպտեմբերի 20-ին տաճարը օծել է Մարգար 1-ին կաթողիկոսը:

Չորս վիթխարի սյուներին հենված փառահեղ գմբեթը տեղադրված է շինության հենց կենտրոնում: Եկեղեցին ունի երեք միանման շքամուտքեր, որոնք բացվում են դեպի արևմուտք, հարավ և հյուսիս: Դրանց առջևում կառուցված են գեղեցիկ եռակամար կիսաշրջանաձև, ներսից ու դրսից բազմանիստ գավիթ-նախասրահներ, որոնց շնորհիվ եկեղեցին ստացել է Էջմիածնի Մայր տաճարը հիշեցնող խաչաձև-գմբեթավոր ծավալատարածական հորինվածք: Սբ. Ամենափրկչի շինարարը Ավետիս Յարամիշյանցն է, ով իր աշխատանքն ավարտել է 1886 թ. ապրիլին, իսկ ճարտարապետը՝ Սիմեոն Տեր-Հակոբյանցը: Նախկինում նրանց մասին ոչինչ հայտնի չէր: Զոհասեղանի վերնամասում գտնված այս արձանագրությունը 19-րդ դարից մեզ հայտնի վարպետների և ճարտարապետների ցանկը հարստացրեց ևս երկու վառ անուններով:

Եկեղեցուց քիչ հեռու, արևմտյան թևի վրա տեղադրված է եռահարկ զանգակատունը: Երկրորդ հարկի անկյուններում հրեշտակների չորս արձանիկներ են, որոնք խրոխտ տեսքով փող են փչում: Այդ հրեշտակներից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա՝ որպես քաղաքի խորհրդանիշ: Զանգակատունն ունի նաև դրվագազարդ գոտի, որը քարի փորագրության անզուգական օրինակ է: Մեզ հայտնի են զանգակատան կառուցման և ժամանակը, և կառուցողները: Արևելյան պատի ընդարձակ արձանագրությունից տեղեկանում ենք, որ զանգակատունը կառուցել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցը՝ ի հիշատակ Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի, ով ծնունդով ղազանչեցի էր և ուխտավոր Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ՝ Բալասանի, որդիներ՝ Արուպի ու Ստեփանի, ինչպես նաև բոլոր ղազանչեցիների: Հարավային պատի վերևի հատվածում նշված է զանգակատան կառուցման թվականը՝ 1858 թ. ամառ: Այս գրառումից դժվար չէ նկատել, որ զանգակատունն ավելի վաղ է կառուցվել, քան Սբ. Ամենափրկիչ տաճարը (1868 թ.): Սովորաբար նախ կառուցվում է եկեղեցին, հետո նոր զանգակատունը: Սբ. Ամենափրկիչի դեպքում այդպես չէ, և դա բացատրվում է նրանով, որ նրա տեղում եղել է ավելի հին՝ թերևս 18-րդ դարում կառուցված եկեղեցի, որը քանդվել է անհայտ պատճառով (հավանաբար պակաս ճարտարապետական արժեք է ունեցել) և նրա տեղում կառուցվել է նորը՝ ավելի շքեղ եկեղեցի՝ ինչպիսին համարվում է Սբ. Ամենափրկիչը:

Պատրաստեց` Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Երևան քաղաքի պատմության թանգարանի «Նոր պատմություն» բաժնի վարիչ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

Լրահոս
Այս իշխանությունը հատուկ ծրագրով եկավ․ երբեմն ուզում ես ինքնասպան լինել անզորությունից, ի՞նչ է նշանակում գործակալ, ի՞նչ է նշանակում պայմանավորված պատերազմ. Արփեն Մովսեսյան (տեսանյութ) Ջանասիրություն Ձյունե թագավորություն՝ 37-րդ անգամ Կրասնոդարի գեղարվեստի դպրոցում բացվել է Առնո Բաբաջանյանի կիսանդրին Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ ենք նկարահանել, և ես ամեն անգամ էլ արտասվել եմ. Արշալույս Հարությունյան Մարդու Որդին, Մասնատվող Անմասնատելին Սիամանթո․ Չարչարանքի երազ Եկեղեցական կյանք 22.01.2021 «Սիմֆոնիկ նվագախումբը‚ ստեղծելով գեղեցիկ ավանդույթներ‚ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը» Գետի հոսանքով ներքև... Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Մրցանակային պատվոգրի է արժանացել «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքը Աստղադիտարանի աշխատակիցների միաձայն որոշումը ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես «Սումգայիթ» կտավը, որ ձեր քիմքով չեկավ և թանգարանի այլ աշխատանքների հետ մնաց իրենց, կարելի է պատկերացնել՝ ինչ հաճույքով են ոչնչացրել. Արամ Իսաբեկյան «Սիրենք Աստծուն, որովհետև առաջինը Նա սիրեց մեզ…» (Հովհ. 1 4:19) Հնագետները Պերուի հյուսիս-արևմուտքում ինկերի մանկական դամբարաններ են հայտնաբերել Սերժ Ավետիքյանն արվեստասերներին կներկայացնի «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմը Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. հունվարի 22-ն Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է «Փշրանքները» Քոչարի թանգարանում Արցախի թեմի առաջնորդի այլ պաշտոնի անցնելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով Եղիա մարգարեի պատկերային դրսևորումները Ամենավայրի սպանությունը Նահանջ տարի Լինենք հաստատուն մեր հավատքի մեջ «Մահվանից կյանք անցավ» Աստծո կանչը Ֆիլհարմոնիկ նվագախումբը ունկնդրին կներկայացնի Բեթհովենի գործերը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի վարդագույն ճոճանակը ճանաչվել է «Տարվա դիզայն» Հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ Իշխանությունը չի քննարկում գերիների հարցը, որովհետև ի վիճակի չէ․ քաղաքական կամք է պետք․ ի՞նչ է նշանակում՝ հասնել Մոսկվա, հետո հայտարարել` գերիների հարցով չհասանք ոչ մի բանի․ Տ․ Հեքեքյան (տեսանյութ) Եթե Կոնդն էլ փչացնենք 2800-ամյա Երևանը կզկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց ․ Տիգրան Գալստյան Հայ բանաստեղծության մայրը. Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն Մահացել է Ստեփան Թոփչյանը Վիհի եզերքին Ոչ աստղեր, ոչ լուսին երկնքում Այս երկրի վրա մեր կյանքի օրերի ավարտին չենք անէանալու անհայտության մեջ Չար ոգու վերադարձը (Ղուկ.11:24-28, Մատթ.12:43-45) Ոչ մի դեպքում քեզ համար կուռքեր չշինես «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
website by Sargssyan