Ռեժիսոր Պոն Ջուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրին

Ռեժիսոր Պոն Ջուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հարավկորեացի ռեժիսոր, «Մակաբույծ » ֆիլմի համար Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացած Պոն Ջուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթի միջազգային ժյուրին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է փառատոնի տնօրինությունը:

Ընդունելով փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերայի առաջարկը՝ ռեժիսորը նշել է, որ ուրախ է կինեմատոգրաֆիստական արտասովոր գեղեցիկ ավանդույթների մաս կազմել, որը կրում է Վենետիկի փառատոնը:

Բարբերան ռեժիսորին անվանել է «կինոյի ժամանակակից աշխարհի ամենաօրիգինալ և տարբերվող ներկայացուցիչներից մեկը»:

Նախատեսված է Վենետիկի 78-րդ փառատոնն անցկացել սեպտեբերի 1-11-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում