USD
EUR
RUB

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Հայատանի կողմից «Օսկար»-ի առաջադրված «Սողոմոնի երգեր» ֆիլմի հեղինակային իրավունքները (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել «Սողոմոնի երգեր» ֆիլմի հեղինակային իրավունքները. Ֆիլմը Հայաստանի կողմից առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ռեժիսոր Արման Նշանյանի հեղինակած դրաման, որը նկարահանվել է օսկարակիր «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսեր և համահեղինակներ Նիք Վալելոնգայի և Ասկո Ակոպյանի հետ, 2021թ. մեծ էկրան կբարձրանա: Այս մասին հայտնում է The Deadline-ը:

Սա Նշանյանի լիամետրաժ ռեժիսորական առաջնելույթն է, որի սցենարը գրել է Օդրի Գևորգյանը՝ հիմնվելով իրական փաստերի հիման վրա:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1881-1915թթ. Կոստանդնուպոլսում և ավարտվում են Կոմիտասի վերջին համերգով: «Սողոմոնի երգեր» ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկության մասին՝ անդրադառնալով նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է Համիդյան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-1896 թթ.-ին:

Ֆիլմում խաղում են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը և Ժան Պյեր Նշանյանը:

«Մենք ուրախ ենք, որ այս ազդեցիկ պատմությունը ամենուր էկրաններ է բարձրանալու»,- ասել է Cloudburst-ի գործադիր տնօրեն Սթիվ Ֆեդիսկին:

Իր հերթին Վալելոնգան էլ շեշտել է, որ իր ու Ասկո Ակոպյանի համար ես մեծ պատիվ է Cloudburst-ի հետ համագործակցել՝ Արման Նշանյանի ցնցող և կարևոր ֆիլմի շրջանակներում:

Նշենք՝ Կարո Կավուկջյանը, Սթիվ Ֆեդիսկին, Քեն Ռեթը, Ջեֆ Ուոլները և Դեյվիդ Պոլեմենին ֆիլմի գործադիր պրոդյուսերներ են:

Հիշեցնենք՝ կինոարվեստի և գիտության ակադեմիան փետրվարի 9-ին կներկայացնի միջազգային լիամետրաժ անվանակարգում ներառված ֆիլմերի իր կարճ ցուցակը:

Լրահոս
Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18) Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Հարսանեկան երգեր», «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերով շնորհավորեց Գրքի տոնը Տաղ հայրենի տան Սիամանթո․ Մենախոսություն Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը «Եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի» Թումանյանի թանգարանը բացառիկ գրքերի շնորհանդեսով, հետաքրքիր ծրագրերով կնշի գրողի 152-ամյակը Ո՞րն է Աստծուն հնազանդվելու պատճառը Պատմական մանիպուլյացիա՝ ինչպես միշտ
website by Sargssyan