Համերգ և հարգանքի տուրք՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

Համերգ և հարգանքի տուրք՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հունվարի 22-ին լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը:

Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ այդ առիթով, ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ տեղի կունենա կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողություն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, մտավորականների և երաժշտասեր հասարակության մասնակցությամբ:

Ժամը 13:00-ին հարգանքի տուրք կմատուցվի կոմպոզիտորի հիշատակին և տեղի կունենա ծաղկեդրման արարողություն, որին, Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, կհաջորդի համերգային ծրագիր՝ կազմված Կոմպոզիտորի ստեղծագործություններից;

Ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հոբելյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում