Յոթ բացառիկ հայ արվեստագետներ կստանան Ֆինանսավորում՝ հայ մշակույթի սահմանները առաջ մղելու համար

Յոթ բացառիկ հայ արվեստագետներ կստանան Ֆինանսավորում՝ հայ մշակույթի սահմանները առաջ մղելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Յոթ բացառիկ հայ արվեստագետներ կստանան Ֆինանսավորման, մենթորության ու առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ հայ մշակույթի սահմանները առաջ մղելու համար։ Այս մասին տեղեկացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։

««Creative Armenia»-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուրախ են ներկայացնել յոթ արվեստագետներին, 2021թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-ի յոթ արվեստագետներին՝ եզակի նախագիծ, որը տրամադրում է ֆինանսավորման, մենթորության և առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ կարիերայի բեկումնային զարգացման համար։

2021թ.-ի ընտրյալ «Fellow»-ներն են՝ գրող Օլիվիա Քաթրանջյանը (Լյուքսեմբուրգ), բաս նվագող և կոմպոզիտոր Նոյ Կարապետյանը (ԱՄՆ), համադրող Նաիրի Խաչատուրյանը (Հայաստան), կինոռեժիսոր և գրող Էմիլի Մկրտիչյանը (ԱՄՆ), երաժիշտ և կոմպոզիտոր Բեյ Ռուն (ԱՄՆ), մեդիա արվեստագետ և լանդշաֆտային ճարտարապետ Արուսյակ Գաբրիելյանը (ԱՄՆ), և նկարիչ և անիմատոր Արևիկ Դորը (Բելգիա)։

«Մենք հպարտ ենք այս հիանալի արվեստագետներով»,- ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկյանը։ «Նրանք ի ցույց են դնում ստեղծարար մտքի լայն սահմանները և խորությունը, որոնք հայերը կարող են առաջարկել աշխարհին»:

«Այս փայլուն արվեստագետները ստեղծում են մի մշակույթ, որ մնայուն է», – հավելեց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Դա, անշուշտ, կլինի տոկունության, նորարարության և անսահման հնարավորությունների մշակույթ»։

Մինչ 2021թ.-ի «Fellow»-ները սկսում են իրենց ուղին, 2020թ.-ի «Fellow»-ները՝ դիրիժոր և կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը, գրաֆիկական նկարիչ և համադրող Նվարդ Երկանյանը, թատրոնի ռեժիսոր, պարուսույց Ցոլակ Մլքե-Գալստյանը, կոմպոզիտոր և ջազային դաշնակահար Զելա Մարկոսյանը, կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը և կոմպոզիտոր, երգահան Արմեն Բազարյանը շարունակում են իրենց դերը որպես Հայաստանի ստեղծարար դեսպաններ ՝ առաջնորդելով արվեստագետների հաջորդ սերնդին։

Այժմ պատմական երրորդ ժամկետում, «Fellowship»-եր նախագիծը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։

Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստան»-ը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո»,- նշված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում