USD
EUR
RUB

Այս երկրի վրա մեր կյանքի օրերի ավարտին չենք անէանալու անհայտության մեջ

 

Տարեց հոգևորականներից մեկը ծանր հիվանդացավ և գամվեց անկողնին։ Աջ կողմն ամբողջովին թուլացել էր և չէր կարողանում քայլել, իսկ աչքերը հազիվ էին տեսնում։ Նրան այցելության եկած միաբան եղբայրներից մեկը, խոսելով անցյալի հիշատակների մասին, ասաց. «Է՜հ, վարդապետ, լավ օրերդ մնացին անցյալում»։ Հանկարծ վարդապետը սթափվեց, ճիգ գործադրելով մի փոքր բարձրացրեց գլուխը և հայացքը երկինք դարձնելով բացականչեց. «Ո՛չ, եղբայրս, իմ լավագույն օրերը դեռ առջևում են, երբ տեսնեմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին իր փառքի մեջ՝ կանգնած Աստծու աջ կողմում»։

Սա՛ է մեր հույսը, սիրելինե՛ր։ Այս երկրի վրա մեր կյանքի օրերի ավարտին չենք անէանալու անհայտության մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս հարություն առավ մեռելներից և մեզ խոստացավ նույնպես հարություն պարգևել։
Արդարև, Հարությունը և հավիտենական կայնքը լավագույն և անփոխարինելի միջոցն են դժվարին նեղությունների, վախի և մահվան դեմ։ Հարստությունը, հանճարը, աշխարհային հաճույքներն ու նպատակները, ոչինչ չեն կարող մխիթարություն պարգևել ծանր հիվանդության և մահվան ժամին։
Կյանքի ամենամռայլ և ամենաանհույս իրավիճակների մեջ անգամ հարության և հավիտենական կյանքի նկատմամբ մեր հավատն ու վստահությունը թող երբեք չսասանվի։ Անկասկած գալու է այն օրը, երբ պիտի տեսնենք «երկինքը բացված և Մարդու Որդուն՝ կանգնած Աստծու աջ կողմում» (Գործք 7.56), Ով «պիտի սրբի մեր աչքերից ամեն արտասուք, և այլևս մահ չպիտի լինի. ոչ սուգ, ոչ ցավ և ոչ չարչարանք» (Հայտնություն 21.4)։

Մեսրոպ վարդապետ Պարսամյան

Լրահոս
Գարունդ հայերեն է գալիս Վահան Տերյան․ Գարնանամուտ «Ոսկե Գլոբուս 2021». հայտնի են «լավագույնի» տիտղոսին արժանացած մրցանակակիրները Պետական ջազ նվագախումբը գարնան առաջին օրը շնորհավորել է Շոպենի նոկտյուրներից մեկի ջազային կատարմամբ Ամեն մեկին բաժին հասած հավատքը «Մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն» Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը Աշտարակներ, երաժշտական գործիքներ և տարատեսակ այլ առարկաներ. ճապոնացի վարպետն ուշագրավ քանդակներ է կերտում մատիտի միջուկով (լուսանկարներ) Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկում է պրեմիերաների շարքը Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18)
website by Sargssyan