Նահանջ տարի

Իմ հանդ ու քոլը կանաչած -
Արևիս շողը պակասեց,
Ցամաքեց աչքն ամպի՝ քարացավ -
Առվակիս ջուրը պակասեց:
Ա՜խ, տանս հիմքը գցեցի -
Պատերիս քարը պակասեց,
Գարունս գարնան նման չէր -
Իմ աշնան հունձը պակասեց:
Նոր գարնան ի՞նչ պետքն էր, եկավ -
Իմ ցանքի սերմը պակասեց,
Գլուխս ո՞ր քարովը տամ -
Սև օրվա հացս պակասեց:
Ա՜խ, կյանքն էլ կյանքի նման չի -
Սրտերից սերը պակասեց,
Ես կերթամ, մնացողն է մեղք -
Հույսն ու հավատը պակասեց:
Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ