Ամենավայրի սպանությունը

Եվ ա՛յն հասկացա -
Խինդով ու ցավով -
Որ անհնար է բուրմունքն սպանել,
Հա՛, անհնար է բուրմունքն սպանել՝
Առանց դիմելու նրա ազգական
Գարշահոտության չար օգնությանը:
- Ամենավայրի՛ սպանությունը,
Որ չեն հորինել սուլթաններն անգամ:
Պարույր ՍԵՎԱԿ
[1959թ.]
ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ