Հնագետները Պերուի հյուսիս-արևմուտքում ինկերի մանկական դամբարաններ են հայտնաբերել

Հնագետները Պերուի հյուսիս-արևմուտքում ինկերի մանկական դամբարաններ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Պերուի մշակույթի նախարարությունը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում Տուկումա կոչվող վայրում ինկերի 500-ամյա արարողակարգային համալիրի վերականգնման ժամանակ նոր գտածոների մասին. տեղի ազնվականների գերեզմանների շրջանում հայտնաբերվել է երկու երեխայի գերեզման և լամայի մնացորդներ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«2020-ի փուլում գերեզմանոցի տարածքում հայտնաբերվել է թաղումների երկրորդ մակարդակ, որում գրանցված է 2 երեխայի և լամայի թաղում՝ առանց զոհաբերության նշանների»,-նշված է նախարարության կայքում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Լամբաեկե շրջանում մշակույթի հուշարձանը կառուցվել է չորս փուլով և ի սկզբանե ունեցել է հանդիսությունների գործառույթ: Հուղարկավորության համալիրում պեղումների ընթացքում, բացի կավե բուրգերից, հայտնաբերվել են պատեր, հատակներ, մայթեր, աստիճաններ, միջանցքներ, բուխարի, սերմերի մնացորդներ, ուղտի ոսկորներ, պղնձե ասեղներ, գործվածքների մնացորդներ և տարբեր կերամիկա:

Չիկլայո քաղաքի մոտակայքում գտնվող Տուկումա վայրում կատարված պեղումների առաջին երեք տարիների ընթացքում հայտնաբերվել է գերեզմանատուն, որտեղ գտնվել է ինկ ազնվականների 45 գերեզման: Հնագետները շարունակում են պեղումներ կատարել, պահպանել և վերականգնել համալիրի կառույցները, ինչպես նաև ստեղծել հուշարձանի թվային մոդելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում