ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես

ՀՊԿՆ-ին հատկացված նոր Yamaha երաժշտական գործիքների համերգ-շնորհանդես

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Փետրվարի 11-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ – շնորհանդես: Կամերային երաժշտության ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ համերգին երաժշտասեր հանրույթին առաջին անգամ կներկայացվեն Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ:

Ծրագիրն իրականացել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում:

Շնորհանդես-համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ և դաշնակահար Ականե Սակային (Ճապոնիա):

Համերգին կհնչի Մոցարտ՝ «Դաշնամուրային կոնցերտ թիվ 9 “Jeunehomme”, Բիզե՝ Շչեդրին «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում