Այս իշխանությունը հատուկ ծրագրով եկավ․ երբեմն ուզում ես ինքնասպան լինել անզորությունից, ի՞նչ է նշանակում գործակալ, ի՞նչ է նշանակում պայմանավորված պատերազմ. Արփեն Մովսեսյան (տեսանյութ)

Այս իշխանությունը հատուկ ծրագրով եկավ․ երբեմն ուզում ես ինքնասպան լինել անզորությունից, ի՞նչ է նշանակում գործակալ, ի՞նչ է նշանակում պայմանավորված պատերազմ. Արփեն Մովսեսյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հակամարտությունները մարդկության պատմությանն ուղեկցել են և այդ հակամարտությունները երբեմն ունենում են ոչ լավ իմաստով առանցքային պիկ ժամանակներ: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց արվեստի վաստակավոր գործիչ, ծնունդով արցախցի Արփեն Մովսեսյանը:

Նրա խոսքով՝ հակամարտություններն ու դավաճանություները պատմության ընթացքում ուղեկցել են մեզ:

«Ներսի հակամարտություններն են ջլատել մարդկանց, հենց սա էլ մեր պարտությունների պատճառներից մեկն է: Կարող եմ պատմական անուններ հնչեցնել, բայց չեմ ուզում թվարկել: Այսօր էլ մեր կողքին կան դավաճաններ, դա այնքան բացահայտ է, այնքան տարակուսելի, որ երբեմն կորցնում ես զգոնությունդ, երբեմն ուզում ես ինքնասպան լինել անզորությունից: Ինչ է նշանակում գործակալ, ինչ է նշանակում պայմանավորված պատերազմ»,- ասաց արվեստի վաստակավոր գործիչը:

Արփեն Մովսեսյանի խոսքով՝ մեր նախնիներն այժմ իրենց գերեզմաններում շուռ են եկել հազար անգամ և նախատում են մեզ:

«Նախատում են մեզ՝ասելով, թե էս ինչ եք անում: Շուշի անունն այժմ ուղղակի սավառնում է հայության մոտ, երկրից երկիր, համայնքից համայնք: Ինչպես կարելի է Շուշին անվանել թուրքական քաղաք: Ես ուղղակի զարմացած եմ, ինչպե՞ս կարող է հայ մարդը Շուշին տեսնել այդ մակերեսի վրա: Տեսնել նսեմ, պարտված, այդպիսի խոսքերով բնորոշել Շուշին՝ դժգույն ու դժբախտ, այնինչ Շուշին անառիկ «կերպար» է»,- ասաց Արփեն Մովսեսյանը:

Նրա խոսքով՝ այս պատերազմի ամեն մի մանրուք պարզվելու է ժամանակի ընթացքում: Անդրադառնալով դավաճանությանը՝ Արփեն Մովսեսյանն ասաց, որ եթե թշնամին չիմանար իրական զինտեխնիկայի տեղը, հարվածեր կեղծ օբյեկտներին, ապա մենք պատերազմում չէինք պարտվի:

«Այս իշխանությունը հատուկ ծրագրով եկավ և վաղուց ի վեր այդ ծրագրին նախապատրաստվում էին: Այդ հիմնադրամները հենց այնպես մարդկանց փող չեն տվել: Ես ուղղակի ուզում եմ նայել նրանցից շատերի աչքերի մեջ և հարցնել՝ դուք Շուշիի մշուշը, այդ քաշաթուխպը վայելե՞լ եք, դուք գիտե՞ք դա ինչ տեսիլք է, եթե վայելել եք, մարդ եք, հայ եք, անհնարին էր, որ դուք Շուշին հանձնեիք: Ախր հնարավոր բան չէ, մի՞թե ընտանիքում չեք ունեցել հայրենասիրական զրույցներ»,- ասաց Արփեն Մովսեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում