USD
EUR
RUB

Մարիինյան թատրոնի մասնագետները տեսագրում են Բեթհովենի սիմֆոնիաները՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Panorama.am: Աշխարհի ամենախոշոր և հայտնի մշակութային հաստատություններից մեկի՝ ռուսական Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի համաձայնությամբ, Հայաստանում տեսագրում և ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։ Այս մասին հայտնում է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Ռոզա Գրիգորյանը:

Նվագախումբն իր «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում այս օրերին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ձայնագրության համար կատարում է հանճարեղ կոմպոզիտորի Թիվ 1, Թիվ 2 և Թիվ 5 սիմֆոնիաները՝ 9 պլանավորվածից։ Ձայնագրման և տեսագրման աշխատանքներն իրականացվում են Արամ Խաչատրյան համերգասրահում։

14 հոգանոց անձնակազմը, Մարիինյան թատրոնի լավագույն մասնագետների գլխավորությամբ, իր հետ մեր երկիր է բերել բարձրորակ ու գերժամանակակից տեսանկարահանող և ձայնագրող տեխնիկա՝ այդ թվում՝ 2 PTS սարք, ինչպես նաև ժամանել է 5 օպերատոր, որոնք նկարահանումներն իրականացնում են 10 դիրքերից, որպեսզի արդյունքում ստեղծվի բարձրակարգ ձայն ու պատկեր։ Վերջինս էլ իր հերթին կտարածվի միջազգային հարթակներում՝ լավագույնս ներկայացնելով հայաստանյան դասական արվեստը։ Ի դեպ, հենց այս մասնագետներն են ստեղծում հանրահայտ Mariinsky TV-ի ամբողջ արտադրանքը։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը համաձայնել և Հայաստան է ուղարկել նման բարձրակարգ մասնագետների՝ «Գրեմիի» առաջադրված ձայնային ռեժիսոր Իլյա Պետրովի, բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովի և գլխավոր օպերատոր Արսենիյ Նիկոլաևի ղեկավարությամբ։ Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետները բարձր են գնահատել նվագախմբի կատարողական մակարդակն և մաեստրո Թոփչյանի վարպետությունը ու նվիրվածությունը, ձայնի և լույսի տեղի մասնագետների հմտությունները և դահլիճի անձնակազմի պատրաստակամությունը․ ի դեպ նրանք Մարիինյան թատրոնի մասնագետներին են աջակցում ձայնագրման ամբողջ ընթացքում։

Շուտով հանրությունը հնարավորություն կունենա տեսնել և լսել արդյունքը: Մենք կունենանք և՛ վիդեո, և՛ աուդիո բարձրորակ արտադրանք, որը պետք է տարածենք տարբեր եղանակներով»,-նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը, ով հենց կազմակերպել է Մարիինյան թատրոնի թիմի այցը Հայաստան։

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնը հարգանքի տուրք է մատուցում հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել էր խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում: Փառատոնի շրջանակում արդեն իսկ տեղի է ունեցել երկու սիմֆոնիկ և երկու կամերային համերգ։ 2021 թվականի ընթացքում սպասվում են մի շարք բեթհովենյան համերգներ: Հիշեցնենք, որ ՀԱՖՆ-ը նախատեսում է 2021 թվականին ավարտել Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաների ձայնագրությունները:

Լրահոս
Գարունդ հայերեն է գալիս Վահան Տերյան․ Գարնանամուտ «Ոսկե Գլոբուս 2021». հայտնի են «լավագույնի» տիտղոսին արժանացած մրցանակակիրները Պետական ջազ նվագախումբը գարնան առաջին օրը շնորհավորել է Շոպենի նոկտյուրներից մեկի ջազային կատարմամբ Ամեն մեկին բաժին հասած հավատքը «Մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն» Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը Աշտարակներ, երաժշտական գործիքներ և տարատեսակ այլ առարկաներ. ճապոնացի վարպետն ուշագրավ քանդակներ է կերտում մատիտի միջուկով (լուսանկարներ) Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկում է պրեմիերաների շարքը Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18)
website by Sargssyan