USD
EUR
RUB

Աճպարարություն, հրաշագործություն, հավատ դեպի երազանքը. Վուդի Ալենի «Ճախրող լամպը»՝ Համազգայինի բեմում

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի նշանավոր ռեժիսոր, դերասան, սցենարիստ և գրող Վուդի Ալենի 85-ամյակի առթիվ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմ կբարձրանա հեղինակի «Ճախրող լամպը» պիեսի համանուն ներկայացումը: Բեմադրության առաջնախաղերը նախատեսված են փետրվարի 6, 7, 14, 27-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց՝ «Ճախրող լամպը» յուրահատուկ ստեղծագործություն է՝ ինքնակենսագրական տարրերով:

«Սա պատմություն է երկչոտ երեխայի մասին, որը երազում է աճպարար դառնալ: Իր երազանքին հասնելու նպատակով նա սենյակում փակված աճպարարական հնարքներ է փորձում, իսկ ընտանիքում ծանր վիճակ է, քանի որ հերոսի՝ Փոլի հայրը ցանկանում է լքել նրանց: Ծնողներն ասես ուզում են կտրել Փոլին իր երազանքից. նրանք թևերը կտրած թռչունների են նման, բայց հերոսը կառչում է իր երազանքից ու չի հրաժարվում դրանից»,-ներկայացման բովանդակությունը հակիրճ ներկայացրեց Գրիգորյանն ու հավելեց, որ սա կամքի դրսևորման մասին պատմություն է: Սյուժեի դրական կողմերից մեկն այն է, որ հերոսի շնորհիվ նրա մայրը վերագտնում է իր ուժերը, հասկանում, որ կին է, որ կարող է սիրված լինել:

Նարինե Գրիգորյանի խոսքով՝ ներկայացումը և՛ տխուր է, և՛ ուրախ, հարուստ է աճպարարարական տեսարաններով ու հրաշքներով:

Հերոսներն ասես կորցրել են կյանքի նկատմամբ հավատը, կորցրել են իրենց ուժը: Ըստ Գրիգորյանի՝ այդ առումով ներկայացումն արդիական է։ «Մենք ասես մի ծայրահեղությունից մյուսն ընկնող ազգ լինենք, բայց այդպես չի կարելի: Անհրաժեշտ է չսպանել երազանքը, չկորցնել հավատը սեփական ուժերի հանդեպ»,-շեշտեց Նարինեն:

Ներկայացման բեմադրիչը Մերի Մարգարյանն է, որը Ռուբեն Բաբայանի ռեժիսորական կուրսից է: Սա նրա դիպլոմային աշխատանքն է, իսկ բեմանկարիչը Անուշ Բաղդասարյանն է: Նա նույնպես ԵԹԿՊԻ ուսանող է եղել: Գրիգորյանը խոստովանեց, որ բեմադրություններ անելիս նախընտրում է մինիմալիստական ձևավորումը, իսկ «Ճախրող լամպը» լեցուն է բազմազան դեկորացիաներով, ինչը Գրիգորյանին շատ դուր է գալիս:

Բեմադրության մեջ զբաղված են Համազգային թատրոնի դերասաններ Նարինե Գրիգորյանը, Մխիթար Ավետիսյանը, Վարշամ Գևորգյանը և Նարեկ Բաղդասարյանը: Ներկայացումը դեբյուտային է երիտասարդ դերասաններ Հարություն Սարգսյանի և Միլենա Ղազարյանի համար:

«Փորձի փոխանակումը յուրաքանչյուր դերասանի համար կարևոր է: Ես նույնպես դասավանդել եմ Մերիին և որպես դերասանուհի ընդգրկված եմ այս բեմադրության մեջ: Նրանք մեզ իրենց երիտասարդական մոտեցումն ու ուժն են փոխանցում, մենք էլ մեր փորձառությամբ ենք օգնում: Երիտասարդների հետ աշխատանքը մեզ համար էլ է ուսուցողական և հաճելի: Նարեկ Բաղդասարյանը, որը մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Փոլին, ասես երկու սերունդներին կապող օղակ լինի»,-ընդգծեց Նարինեն:

Համազգայինի գեղարվեստական ղեկավարի համոզմամբ՝ թատրոնին անհրաժեշտ է աշխատել սկսնակների հետ, քանի որ մշտապես պետք է հետևել, հասկանալ, թե երիտասարդներն ինչպես են ընկալում թատրոնը, զգում այն: «Երիտասարդ ստեղծագործողների համար նման համագործակցությունները դրսևորվելու, ցուցադրվելու և թատրոն ներգրավելու հրաշալի հնարավորություն են: Համազգայինը նման նախաձեռնություններով հաճախ է հանդես գալու: Հետագայում պատրաստվում եմ Օ' Հենրի բեմադրել ու ներգրավելու եմ երիտասարդների: Ինչպես Ռուբեն Բաբայանը ժամանակին մեր սերնդին ներկայանալու հնարավորություն տվեց, այնպես էլ մենք ենք տաղանդավոր երեխաներին դրսևորվելու հնարավորություն ընձեռելու և մեր փորձառությամբ օգնելու»,-հավաստիացրեց Նարինեն:

Համազգայինում առաջիկայում վերականգնելու են խաղացանկի մի շարք ներկայացումներ: «Երկրում ծանր վիճակ է, և ամեն մեկս մեր օղակում պետք է զինվոր լինենք, մեր սահմանում ամուր կանգնած լինենք»,-եզրափակեց Նարինե Գրիգորյանը:

Անժելա Համբարձումյան

Լրահոս
Հանդիպում, որ կյանք է փոխում (Ղուկ. 19:1-10) Լուվր է վերադարձվել Վերածննդի դարաշրջանին պատկանող զրահը, որը գողացել էին տասնամյակներ առաջ Իր լալու մեջ անգամ երգի հնչյուններ կան… Ժանգը կտեսնեք՝ ոսկի մնացեք, ազգին մնացեք Հսկիր ինքդ քեզ Հայկական մանրանկարչության ընդօրինակությունները կներկայացվեն «Ծաղկելու արվեստը» ցուցահանդեսում Մեդեա Աբրահամյանի հոգեհանգստի տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 5-ին Երեք դերասան եւ Քյոսայանի ջազ-քառյակը կպատմեն Ազնավուրի մասին Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 բացառիկ նմուշներով. Զոհրաբյան Ցուցադրություն՝ նվիրված Շուշանիկ Կուրղինյանի հոբելյանին Նունե Թումանյանի «2020»-ը «Հուշարձանին վնաս հասցնելը ոչ այլ ինչ է, քան թշնամական պահվածք հայկական մշակույթի հանդեպ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին Դավթի սաղմոսներն Աստծուց են ներշնչված 88 տարեկանում վախճանվել է հայ կատարողական արվեստի սյուներից մեկը՝ Մեդեա Աբրահամյանը Ապրելու համար կամք է պետք Մահացել է գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը Գարունդ հայերեն է գալիս Վահան Տերյան․ Գարնանամուտ «Ոսկե Գլոբուս 2021». հայտնի են «լավագույնի» տիտղոսին արժանացած մրցանակակիրները Պետական ջազ նվագախումբը գարնան առաջին օրը շնորհավորել է Շոպենի նոկտյուրներից մեկի ջազային կատարմամբ Ամեն մեկին բաժին հասած հավատքը «Մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն» Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը Աշտարակներ, երաժշտական գործիքներ և տարատեսակ այլ առարկաներ. ճապոնացի վարպետն ուշագրավ քանդակներ է կերտում մատիտի միջուկով (լուսանկարներ) Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկում է պրեմիերաների շարքը Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ
website by Sargssyan