USD
EUR
RUB

«Իմ գաղտնի գրքասեր, իմ սրտի զինվոր» ծրագրով սեր կխոստովանեն հայ զինվորներին՝ գիրք նվիրելով

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին «Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմն առաջարկում են միանալ «Իմ գաղտնի գրքասեր, իմ սրտի զինվոր» ծրագրին՝ գրքեր նվիրելով սեր խոստովանելով հայ զինվորներին, որոնք անձնվիրաբար պաշտպանում են մեր երկիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետաքրքրվողները հունվարի 20-30-ը իրականացվող նախաձեռնության շրջանակում կարող են այցելել «Բուկինիստ» գրախանութի ցանկացած մասնաճյուղ, ընտրել գիրք, հատուկ էջանշանի վրա գրել սրտի զինվորի տվյալները՝ անուն-ազգանունը, զորամասի հասցեն և այլն, կամ նշել, որ ցանկանում են գիրքը նվիրել անծանոթ զինվորին: Գրախանութը գիրքը կհասցնի հասցեատիրոջը: Գրքերի վաճառքից ստացված հասույթի 20 տոկոսը տրամադրվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:

Սուրբ Սարգսի տոնի օրը՝ հունվարի 30-ին «Բուկինիստ»-ի և Արարատյան Հայրապետական թեմի ներկայացուցիչները կհանդիպեն կենտրոնում բուժվող զինծառայողներին: Կլինեն քննարկումներ և, իհարկե, նվեր գրքեր:

Հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ նախկինում այս նախաձեռնությունն իրականացնում էր «Բուկինիստ» գրախանութը՝ համագործակցելով Արարատյան Հայրապետական թեմի հետ, իսկ այս տարի ծրագրին միացել են Արմավիրի, Մասիսի, Գորիսի «Բուկինիստ» գրախանութները, «Գամմա» գրատունը, «Սյուն» գրախանութների ցանցը, Ստեփանակերտի «Գրքեր» խանութը, ՄՀՄ գրատունը, ինչպես նաև երկրի խոշորագույն՝ «Անտարես», «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Գրատուն», «ՄՀՄ գրատուն», «Նյու Մեգ», «Դարակ» հրատարակչությունները: «Արձագանքել է նաև Գևորգ Էմինի որդին՝ Արտաշես Էմինը՝ տրամադրելով Գևորգ Էմինի ստեղծագործությունները, նրա հրատարակած գրքերը, թարգմանությունները, հրապարակախոսությունը»,- հայտնեց Խաչիկ Վարդանյանն ու հստակեցրեց, որ մարզերում ապրող գրքասերները կարող են այցելել վերոնշյալ գրախանութներ ու նույն սկզբունքով գիրք նվիրել զինվորներին:

Վարդանյանը հիշեցրեց, որ 2020-ին հայ զինվորը ճանաչվել է տարվա մարդ, որովհետև հայ զինվորը մեր պաշտպանն է, հերոսացել է, և դեռ լեգենդներ կգրվեն զինվորների մասին:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ երբ մտածում էին տոնի շրջանակում անցկացվող միջոցառումների մասին, բացառել են համերգները, բայց «Իմ գաղտնի գրքասեր, իմ սրտի զինվոր» ծրագիրը շատ են կարևորել: «Եթե խոսքը վերաբերում է զինվորին, գրքին, ուրեմն պետք է անել ամեն բան: Ծրագրի կենտրոնում հայ զինվորն է: Մենք շատ ենք առիթ ունենում անդրադառնալու Սուրբ Սարգսի տոնի խորհրդին, բայց մոռանում ենք մի կարևոր բան, որ տոնի հիմքում աստվածային սերն է, որը համախմբում է բոլորին: Այսօր աստվածային և առհասարակ սիրո մասին խոսելու կարիք ունենք: Մենք պետք է սիրով պարուրենք զինվորներին»,- ընդգծեց նա:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց՝ «Իմ գաղտնի գրքասեր, իմ սրտի զինվոր» ծրագիրը ևս մեկ առիթ է զինվորներին գիրք նվիրելու, որը պարզապես նյութ չէ, այլ հոգևոր արժեք, որով մեկս մյուսիս կարող ենք սեր խոստավանել:

Նախաձեռնությունն իրականացնում են «Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը: Գործընկերներն են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, «Աջակցություն վիրավոր զինվորներին» կազմակերպությունը:

Լրահոս
Հանդիպում, որ կյանք է փոխում (Ղուկ. 19:1-10) Լուվր է վերադարձվել Վերածննդի դարաշրջանին պատկանող զրահը, որը գողացել էին տասնամյակներ առաջ Իր լալու մեջ անգամ երգի հնչյուններ կան… Ժանգը կտեսնեք՝ ոսկի մնացեք, ազգին մնացեք Հսկիր ինքդ քեզ Հայկական մանրանկարչության ընդօրինակությունները կներկայացվեն «Ծաղկելու արվեստը» ցուցահանդեսում Մեդեա Աբրահամյանի հոգեհանգստի տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 5-ին Երեք դերասան եւ Քյոսայանի ջազ-քառյակը կպատմեն Ազնավուրի մասին Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի 8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 բացառիկ նմուշներով. Զոհրաբյան Ցուցադրություն՝ նվիրված Շուշանիկ Կուրղինյանի հոբելյանին Նունե Թումանյանի «2020»-ը «Հուշարձանին վնաս հասցնելը ոչ այլ ինչ է, քան թշնամական պահվածք հայկական մշակույթի հանդեպ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին Դավթի սաղմոսներն Աստծուց են ներշնչված 88 տարեկանում վախճանվել է հայ կատարողական արվեստի սյուներից մեկը՝ Մեդեա Աբրահամյանը Ապրելու համար կամք է պետք Մահացել է գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը Գարունդ հայերեն է գալիս Վահան Տերյան․ Գարնանամուտ «Ոսկե Գլոբուս 2021». հայտնի են «լավագույնի» տիտղոսին արժանացած մրցանակակիրները Պետական ջազ նվագախումբը գարնան առաջին օրը շնորհավորել է Շոպենի նոկտյուրներից մեկի ջազային կատարմամբ Ամեն մեկին բաժին հասած հավատքը «Մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն» Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը Աշտարակներ, երաժշտական գործիքներ և տարատեսակ այլ առարկաներ. ճապոնացի վարպետն ուշագրավ քանդակներ է կերտում մատիտի միջուկով (լուսանկարներ) Սեր ու լավատեսություն. Գյումրու թատրոնում «Քեյս» ներկայացմամբ մեկնարկում է պրեմիերաների շարքը Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ
website by Sargssyan