Մշտապես աղոթենք ննջեցյալների համար

Մշտապես աղոթենք ննջեցյալների համար

– Հա՛յր, ոսկրատանը կանթեղ վառո՞ւմ են:

– Այո, դա նշանակում է ննջեցյալի համար զոհ մատուցել: Ննջեջյալի հոգու համար անգամ մեկ մոմ վառելն է մեծ օգուտ: Հանգուցյալներին պետք է հիշել և միշտ աղոթել նրանց համար: Չմոռանա՛նք նրանց հոգիների հանգստության համար աղոթել: Ամեն անգամ, երբ իմ խցում պատարագ է մատուցվում, ես հոգեհանգստյան կարգ եմ կատարում նաև այն բոլոր ննջեցյալների համար, որոնց անունները չեն հիշատակվել: Աթոսի մենաստաններում ուրբաթ երեկոյան հոգեհանգստյան կարճ կարգ են կատարում կոլիվայով (մեղրապատ եփված ցորեն կամ այլ ձավարեղեն – թրգմ.), իսկ շաբաթ առավոտյան ժամերգություն են անում կաթողիկեում (մենաստանի մայր տաճարում – թրգմ.) և Պատարագ մատուցում գերեզմանատան եկեղեցում: Այնտեղ՝ գերեզմանոցում, մենք զենքը վայր ենք դնում և այս «տնից» մյուսը մեկնում:

– Իսկ ննջեցյալների համար ինչպե՞ս է պետք աղոթել, հա՛յր:

– Ընդհանուր ասա. «Տե՛ր Աստված, ողորմի՜ր ծառաներիդ հոգիներին», և եթե որևէ ննջեցյալի անուն կմտաբերես կամ կիմանաս որևէ ծանոթի կամ անծանոթի մահվան մասին, ապա այդ հոգուն էլ հիշատակիր աղոթքիդ մեջ:

Լավ կլինի, եթե նախ հիշատակվեն այն ննջեցյալները, որոնք մեծ կարիքի մեջ են, այնուհետև նրանք, ում կարիքն ավելի փոքր է և վերջում՝ ծանոթները: Թեկուզ ես երբևէ չեմ մտածում ազգականներիս մասին, բայց եթե հանկարծ հոգնության կամ ժամանակ չլինելու պատճառով չեմ աղոթում ննջեցյալների համար, ապա երազում ծնողներիս եմ տեսնում: Որովհետև երբ ննջեցյալների համար ընդհանուր աղոթում եմ, նրանք ևս օգնություն են ստանում և ուրախանում են, իսկ եթե չեմ աղոթում, ապա զրկվում են այդ մխիթարությունից: Եթե մեր խղճուկ աղոթքներըն օգնում են խեղճ ննջեցյալներին, ապա եթե չենք աղոթում, պետք է մեր՝ վանականներիս, կաշին քերթել ու աղ ցանել փոխարենը:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում