Փետրվարի 2-ին կմեկնարկի «Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոն»-ը

Փետրվարի 2-ին կմեկնարկի «Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոն»-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Panorama.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ուրախությամբ հայտարարում է մշակութային գործունեության վերամեկնարը և կինոսերներին խոստանում է ֆրանսիական ժամանակակից կինոյի բացահայտման երկու շաբաթ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից մանրամասնում են, որ «Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոն»-ը աշխարհում տարածված մի կոնցեպտ է, որ թույլ է տալիս հատուկ ուշարության արժանացնել երիտասարդ ֆրանկոֆոն կինոռեժիսորներին՝ հնարավորություն ընձեռնելով ամբողջ աշխարհի կինոդիտողներին ֆրանսիական կինոյի նկատմամբ ունեցած իրենց սերն ու հետաքրքրությունը կիսելու:

Հայ հանդիսատեսը կկարողանա դիտել այս տարվա ֆիլմացանկում ներառնված ֆիլմերը Նաիրի կինաթատրոնում, Թումո կենտրոնում՝ սույն թվականի փետրվարի 2-ից 11-ը:

Փառատոնի ծրագիրը ներկայացված է ստորև.

Փետրվարի 2, երկուշաբթի – փառատոնի բացման արարողություն
Ֆիլմ՝ Félicità
• Վայր՝ Նաիրի կինոթատրոն
• Ժամ՝ 19:30
• Մուտքը՝անվճար
• Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 4, հինգշաբթի
Ֆիլմ՝Պարզապես երեխաներ, Just Kids (2019)
• Վայր՝ Թումո կենտրոն
• Ժամ՝ 19:00
• Մուտքը՝անվճար
• Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 6, շաբաթ
Ֆիլմ՝ Կենդանի հոգին, Vif Argent (2019)
• Վայր՝ Նաիրի կինոթատրոն
• Ժամ՝ 14:00
• Մուտքը՝ 1000 դրամ
• Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 8, երկուշաբթի
Ֆիլմ՝ Կամիլը, Camille (2019)
• Վայր՝ Նաիրի կինոթատրոն
• Ժամ՝ 18:10
• Մուտքը՝ 1000 դրամ
• Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 11, փառատոնի փակում
Ֆիլմ՝ Դու արժանի ես սիրո, Tu mérites un amour (2019)
• Վայր՝ Նաիրի կինոթատրոն
• Ժամ՝ 18:10
• Մուտքը՝ 1000 դրամ
• Ռուսերեն ենթագրերով

Հետևեք մեզ նաև Telegram-ում