USD
EUR
RUB

Սեր, վեճեր, զվարճանք. Կարո Բալյանը հանդիսատեսի դատին կհանձնի «Կապի՛ր ինձ մահճակալին» ներկայացումը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Րաֆֆի Շարթի պիեսի հիման վրա բեմադրված «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը պատմում է զույգի մասին, որի՝ ընտանեկան տարաձայնությունների հարթեցմանն ուղղված բոլոր փորձերը հանգեցնում են զվարճալի իրավիճակների: Վառ կերպարներ, անհավանական իրադարձություններ, որոնցում գրեթե ամեն օր հայտնվում եք կա՛մ դուք, կա՛մ ձեր հարևաններից որևէ մեկը. պարզապես այդ մասին բոլորը գերադասում են լռել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է: Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Լիա Զախարյանը, Լևոն Հարությունյանը, Անի Պետրոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սաթենիկ Հազարյանը և Արա Սարգսյանը:

Modd-Events հայ-ֆրանսիական ընկերության ջանքերով բեմադրված ներկայացումը թատերասերների դատին կհանձնվի փետրվարի 17-18-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում Modd-Events-ի համահիմնադիր-տնօրեն Արմենուհի Հարությունյանն ասաց, որ Ֆրանսիայի գրասենյակի ջանքերով կարողացել են կապ հաստատել Րաֆֆի Շարթի հետ, նրա պիեսը Հայաստանում բեմադրելու համաձայնություն են ստացել:

«Առաջնախաղը նախորդ տարվա մարտին էր նախատեսվում, սակայն համավարակի պատճառով այն հետաձգվեց: Շարթը նույնպես պետք է ներկա լիներ պրեմիերային»,-նշեց Հարությունյանն ու հավելեց՝ չնայած խնդիրներին, ուրախ են, որ նախագիծն իրականացնելու ուժ են գտել:

«Հասկանում ենք, որ մշակույթի միջոցով կարող ենք ինչ-որ կերպ ապաքինվել, փորձել առաջ գնալ ու աշխարհին ևս մեկ անգամ ասել, որ մենք կանք, ապրում ենք և մեր խոսքն ենք ասելու»,-ընդգծեց նա:

Ռեժիսոր Կարո Բալյանն էլ տեղեկացրեց, որ ֆրանսիական տարբերակում պիեսը կոչվում է «Կապի՛ր ինձ ջեռուցման համակարգին»: «Հայերեն այնքան էլ լավ չհնչեց, իսկ թատրոնի լեզուն թույլ է տալիս գեղարվեստական փոփոխություններ անել: Նախընտրեցինք «Կապի՛ր ինձ մահճակալին» տարբերակը: Սա մեկ գործողությամբ իրավիճակային կոմեդիա է, որի շրջանակում համագործակցել ենք հրաշալի դերասանների հետ, իսկ բեմանկարիչը Թատերական ինստիտուտի ուսանողուհի Անի Դերունցն է: Սա թատրոն է թատրոնում»,- շեշտեց Բալյանը:

Դերասան Լևոն Հարությունյանի կարծիքով, ներկայացումը սիրո մասին է: «Ֆրանսիացիները չունեն բարդույթներ: Նրանք սեր են գտնում մազոխիզմի մեջ, բաժակ կոտրելու մեջ: Սա պատմություն է մի կնոջ մասին, որը հեռանում է ամուսնուց: Պատճառները կարևոր չեն, քանի որ կնոջը հեռանալու պատճառներ պետք չեն. նա կարող է ամեն վայրկյան գնալ: Կինն է ստիպում տղամարդուն միշտ տղամարդ լինել և զգոն մնալ: Պետք է սովորել կնամեծար լինել: Կինը խելառ է, աշխարհն այլ կերպ է ընկալում. այն, ինչ նա է տեսնում, մենք չենք տեսնում: Այստեղից էլ առաջ են գալիս բոլոր խնդիրները»,- վստահեցրեց դերասանը:

Նա խոստովանեց, որ համավարակից, պատերազմից հետո բեմ բարձրանալը դժվար էր, բայց պետք է առաջ գնալ: «Մենք պետք է շուտ վերադառնանք կյանք, քանի որ մեզ ապտակել են: Ապտակից հետո հասկացանք, որ ունենք սերունդ, որի կողքին պետք է լինենք: Եթե նրանք գժվում են, մենք պետք է հասկանանք, թե ինչու: Ուրեմն, ասելիք կամ անելիք ունեն: Պետք է նրանց մեր կողքին պահենք, նրանցից սովորենք, նրանց կողքով գնանք ու լաց չլինենք»,- եզրափակեց Հարությունյանը:

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը ներկայացման մեջ մարմնավորում է թեթևաբարո աղջկա, որը փորձում է չհիասթափեցնել զուգընկերոջը: «Կերպարն ինձ նման է այնքանով, որ դերասանուհի եմ և կարողանում եմ տարբեր կերպարներ կերտել ու հաճույք եմ ստանում: Պիեսում Պեպիտան էլ է դերասանություն անում. ձևացնում է, թե գերմանուհի է, պանդա է և այլն»,- պատմեց նա:

Րաֆֆի Շարթը ֆրանսիական և միջազգային փառատոնների մրցանակակիր է, ֆրանսահայ հայտնի ռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր։ Նա այսօր ստեղծագործող ֆրանսիացի ամենաշատ ցուցադրվող հեղինակն է աշխարհում։

Շարթը բազմաթիվ հաջողված պիեսների հեղինակ և համահեղինակ է, որոնք զարմացնում են իրենց աշխարհագրական տարածվածությամբ։ Շարթի՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացումը ցուցադրվել է 62 երկրում և գրավել ավելի քան 10 մլն հանդիսատեսի սրտեր։ Հաջողված պիեսի էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Warner Bros. France-ը։ Շարթը «Մոռացության երեխաները» վեպով անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նրա թատերական ներկայացումներն այժմ ցուցադրվում են աշխարհի տարբեր անկյուններում՝ տարիների ընթացքում պահպանելով արդիականությունը:

Լրահոս
Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18) Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Հարսանեկան երգեր», «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերով շնորհավորեց Գրքի տոնը Տաղ հայրենի տան Սիամանթո․ Մենախոսություն Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը «Եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի» Թումանյանի թանգարանը բացառիկ գրքերի շնորհանդեսով, հետաքրքիր ծրագրերով կնշի գրողի 152-ամյակը Ո՞րն է Աստծուն հնազանդվելու պատճառը Պատմական մանիպուլյացիա՝ ինչպես միշտ
website by Sargssyan