USD
EUR
RUB

Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը

 

Բրիտանական խորհուրդը վերադառնում է Բրիտանական ֆիլմերի 17 փառատոնի շրջանակներում վիրտուալ ցուցադրությունների իննօրյա ծրագրով։ Ֆիլմերն ավելի հասանելի կլինեն, քան երբևէ նախկինում, հատուկ ստեղծված առցանց հարթակի շնորհիվ, որը կինոթատրոնին բնորոշ փորձառությունը հասանելի կդարձնի տանը՝ Հայաստանի ողջ տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Բրիտանական խորհրդի կայքից:

Փետրվարի 19-ից 28-ը Հայաստանի ողջ տարածքում կինոսիրողները կկարողանան անվճար բացահայտել և դիտել բրիտանացի ռեժիսորների վերջին 20 տարիների հանրահռչակ գործերը, ինչպես նաև Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (ԲԱՖՏԱ) առաջադրած լավագույն կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին։

Փառատոնին ներկայացված կլինեն բոլոր ժանրերի ֆիլմեր՝ դրամայից մինչև վավերագրություն, ինչպես նաև այնպիսի գործեր, որոնք արժանացել են հեղինակավոր մրցանակների։ Փառատոնին ներկայացվող ֆիլմերն են՝ «Գնումների կեսգիշերով», «Մարտիկը» (ԲԱՖՏԱ-ի «Ականավոր բրիտանական ֆիլմ» մրցանակակիրը), «Րեդ Ռոուզ» (2006թ․ Կաննի փառատոնի ժյուրիի մրցանակի հաղթողը), «Սուզանավ», «Մարտիկը» (2011թ․ «Բրիտանական անկախ ֆիլմ» մրցանակի հաղթողը), «Լեդի Մակբեթ» և «Ինքնակոչը» (2012թ․ ԲԱՖՏԱ-ի մրցանակակիր վավերագրական ֆիլմը)։

ԲԱՖՏԱ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերը ներկայացնում են պատմություններ, որոնց միջոցով երևան են հանվում բրիտանական հասարակության ընդգրկուն բազմազանությունն ու կինոտեխնիկայի համաշխարհային մակարդակի հմտությունները, ինչպես նաև պատկերում են մեր ամենաշնորհալի դերասաններին: Այս ծրագիրը հիանալի փաթեթ է, որը միջազգային լսարանին հնարավորություն է տալիս ի ցույց դնելու Միացյալ Թագավորության՝ համաշխարհային որակի կարճամետրաժ ֆիլմերի արտադրության շարունակական ավանդույթները:

Բոլոր ֆիլմերը հնարավոր կլինի դիտել անվճար՝ անգլերեն բնօրինակով և հայերեն ենթագրերով։

 

Աղբյուր՝ Panorama.am

Լրահոս
Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18) Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Հարսանեկան երգեր», «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերով շնորհավորեց Գրքի տոնը Տաղ հայրենի տան Սիամանթո․ Մենախոսություն Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը «Եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի» Թումանյանի թանգարանը բացառիկ գրքերի շնորհանդեսով, հետաքրքիր ծրագրերով կնշի գրողի 152-ամյակը Ո՞րն է Աստծուն հնազանդվելու պատճառը Պատմական մանիպուլյացիա՝ ինչպես միշտ
website by Sargssyan