USD
EUR
RUB

Սիամանթո․ Մենախոսություն

 

Եւ ստուեր մը ընդերկար մենախօսեց գիշերուան ժամերուն մէջ կանգուն՝
Ձայնը դողդոջ էր, սիրտը սիրով լեցուն, ոտուըները մոխրապատ եւ ինքը իր գաղափարէն գեղեցիկ՝
Նայուածքներէն եւ արցունք կը հոսէր եւ կայծեր կ՚արձակուէին եւ հոգին շքեղօրէն Ցեղին հոգին էր,
Եւ այսօր կ՚ուզէր իր տառապանքին եւ զոհը ըլլալ եւ իր իտէալին հերոսը միանգամայն…
«Հայրենիքիս վրէժին խօսքերը եւ տապառանքիս տարիները ուղեղիս մէջ՝
Քալեցի՜ եւ քալեցի՜, յոգնած, ըմբոստ, ճշմարտախնդիր ու մինակ,
Արիւնի քաղաքներէն ուրիշ քաղաքներ եւ գիւղերէ ի գիւղ…
Ձայն չկար։ Մեռելութիւն ամենուրեք եւ աւերակներ լեռնակուտակ,
Ամէն երդիք իր տնուորին վրայ կործանուած եւ ամէն աղբիւր՝ իր երջանիկ երգին…
Արօտավայրեր արիւնով ոռոգուած եւ հնձաններ գերեզմանոցներու նման,
Ճամբաներուն վրայ որբերու լաց ու կոծ, եւ այրիներ, եւ դառնադէմ յուսահատներ,
Անագորոյն օրէնքին դէմ ըմբոստներ եւ ջախջախուած նորածիններ գետեզերքի քարերուն դէմ…
Արդարութիւն պաղատողներ եւ ուրիշներ, որ տակաւին խաչափայտերու կը փաթթուին…
Դիակնե՜ր եւ դիակնե՜ր, որոնց գլուխները միայն մոխիրներէն դուրս են ցցուած՝
Հունձքերուն վրայ դիակնե՜ր, դիակնե՜ր աւազաններուն երեսը եւ դիակնե՜ր իմ սարսափահար ոտքերուս տակ…
Շղթայակապներ բանտին դուռներուն քով եւ մեռելներ յամառող պատերուն դէմ կանգուն…
Կիսամեռներու ձեռքեր՝ դեռ կեանքին արեգակը դառնութեամբ աղերսող,
Ուրիշներ, որ կ՚ուզէին դեռ ապրիլ մահուան ճանապարհէն ալ անդին…
Եւ ուրիշներ սիրուած հողին համար անգամ մըն ալ իրենց արցունքը վար կու լային...
Ո՜վ անեզրութիւն դիակներու, ի՜նչ չափով քեզ կրնայի չափել,
Արիւն է որ կը բուրէ եւ ես՝ թափառականս, արիւն է որ կը շնչեմ…
Եւ ոտքերս տխրաքայլ, ո՞ր ժամանակէն ի վեր, կարմիր հողին կը կպչին…
Մարդ չէ ծնած այստեղ կարծես եւ ոչ ալ մարդ է մեռած՝
Այլ չարաշուք բնութիւնն է որ իր կողէն դիակներ է դուրս նետեր…
Եւ երկինքը իր աստղերէն վար իր արիւնն է որ մեր բոլորի վրայ կը տարափէ…
Տասը տարուան ճանապարհո՜րդ, ո՞ւր եմ այսօր, ո՞ւր է ճամբաս,
Ո՞ւր է սուրս, ո՞ւր վերարկուս, ո՞ւր է լապտերն իմ սարսափի…
Նպատակս պարտուեցա՞ւ, թէ՞ արժանի չեմ անոր խօսքին…
Ի՞նչ կնճիռ է այս կնճիռը, որ ճակատիս վրան ակօսուեցաւ,
Խղճի խա՞յթն է որ փորեց զայն, թէ՞ ժամանակն բռնակալ…
Ո՞ւր են այն Փարոսները, որոնց լոյսերէն գինովնալով հասայ եկայ։
Ե՞րբ մարեցան։ Ո՛չ, դեռ կը վառին, առաջացի՛ր, դեռ կը վառին,
Ըսին ինծի։ Ջուրի ձայն մը, կը ճանչնամ քեզ, սարսափահար Եփրատն ես դուն,
Ահաւասի՛կ Վանայ ծովը։ — Առաջացի՛ր, ըսին ինծի, Արարատէն ալ անդին»…
Ատելութի՜ւն, ատելութի՜ւն, վերջապէս քու փոթորկիդ թափն իմացայ…
Ահաւասի՛կ կեանքի ձայներ, պայքարի փայլ եւ դիակներ օդերուն մէջ…
Ահաւասի՛կ կռիւին շեփորը, ո՜վ Մասիս, որ աջ ծագէդ կ՚արձագանգուի…
Բզկտէ ուրեմն պատանքներդ անցեալներու սուգերուն մեջ բաժանելէն,
Եւ թող գլխէդ անցնող ամպերն աչքերուդ արիւնը ցամքեցնեն…
Նոյն Ցեղն է՛ որ ոտքի ելաւ, նոյն ցեղն է՛ որ կը զարնէ, նոյն ցեղն է՛ որ այսօր կ՚ապրի,
Եւ ի՜նչ նախճիր, ի՜նչ սրածում, ի՜նչ յաղթական ճակատամարտ…
Ի՜նչ պաղատանք, ի՜նչ քաւութիւն թշնամիին անասնական խաժամուժէն…
Եւ եղբայրներս են որ կը ձայնեն. «Գթութիւնը մենք չե՛նք ճանչնար, միայն վրէժն է ճշմարիտ»։
Ձեզի՜ փառքը, ձե՜զ ապագան, ձե՜զ պատմութիւնը ոսկետառ,
Տասը տարուան արիւնը ունինք մեր ցաւին քով ծովատարած,
Եւ այսօր է որ սրբեցինք մեր ճակատին մուրն ստրկութեան,
Արշալոյսներ պիտի ծնին, ծաղկաստաննե՜ր, ձեր ճակատները պսակող…
Եւ հայրենիքն ահաւասի՛կ ձեզի ղրկեց իր չորս ծայրէն իր զաւակները զինավառ,
Հարուածեցէ՛ք, հարուածեցէ՛ք, մինչեւ որ Արդարութիւնը ձեզ բոլորիդ համբուրէ…
Ո՞վ էք դուք, որ այս գիշեր կ՚ունկնդրէք մենախօսիս վշտերուն,
Մտածումիս մէջ իմ ամօթէս ես սկսայ կատաղութեամբ արտասուել…
Ո՞ւր կ՚արշաւէք, ո՞վ էք դուք, եղբա՞յր, ընկե՞ր, թէ՞ զինակից,
Օ՜, ես ալ ճանչցայ Տառապանքը, ո՞ւր կ՚աշաւէք, զիս ալ առէ՛ք, զիս ալ տարէ՛ք ձեզի հետ»…

Աղբյուր՝ digilib.aua.am

Լրահոս
Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ... «Գովք հիմարության» Խաչի ու ցավի մասին Հայտնի թավջութակահար Միշա Մայսկին Երևանում կհնչեցնի Սեն-Սանսի, Բրուխի, Չայկովսկու, Բեթհովենի գործերը «Այլ փրկեա զմեզ ի չարէն» (Մատթ. 6:13) Արցախի ձեռագրական արվեստը՝ Մաշտոցյան Մատենադարանում Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Ուրցաձոր Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով կոմպոզիտորի տուն-թանգարանը լուսանկարչական մրցույթ կկազմակերպի «Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» (Մատթ. 6:13) «Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից Paramount-ի ֆիլմերը թվային հասանելիություն կունենան էկրան բարձրանալուց 30 օր անց (լուսանկարներ, տեսանյութեր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հայտարարությունը Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ Վան Գոգի՝ 6-9 մլն դոլար գնահատված կտավն առաջին անգամ կցուցադրվի հանրությանը, այնուհետև աճուրդի կհանվի (լուսանկարներ) Տարիների հետ․․․ Արագիլները Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն» Կույրի բժշկությունը (Մարկ. 10:46-52, Մատթ. 20:29-34,Ղուկ. 18:35-43) Խոստովանության ուժը Մահացել է բանաստեղծ Լոուրենս Ֆեռլինգետտին «Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ» Լռությունը Ջութակահար Ֆյոդոր Ռուդին և Պետական սիմֆոնիկ նվագախումբ. ծրագրում՝ Վիվալդի, Պիացոլա «Խոնարհում հերոսներին» Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր Պահքի արդիականությանը Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող Շուշիի բոլոր անվանումները՝ հայերեն, թե օտարալեզու, հայկական են «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ 15: 18) Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «Հարսանեկան երգեր», «Կոմիտասը և իր ժառանգությունը» գրքերով շնորհավորեց Գրքի տոնը Տաղ հայրենի տան Սիամանթո․ Մենախոսություն Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը «Եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի» Թումանյանի թանգարանը բացառիկ գրքերի շնորհանդեսով, հետաքրքիր ծրագրերով կնշի գրողի 152-ամյակը Ո՞րն է Աստծուն հնազանդվելու պատճառը Պատմական մանիպուլյացիա՝ ինչպես միշտ
website by Sargssyan