USD
EUR
RUB

Պահքի արդիականությանը

 

Մարդու կյանքը լի է վայրիվերումներով․ գտնվելով հոգևոր և նյութական աշխարհների խաչմերուկում, նա փորձում է գտնել իր տեղը, հարմարվել կենցաղի բազմածուփ ծովին, հարմարվելով՝ ուզում է ինչ որ բան փոխել, անել մի քայլ առաջ և այդ առաջընթացով իմաստավորել իր գոյությունը։ Մարդն իր առաջին իսկ քայլերից ձգտում է զարգացման և մինչև իր վերջին շունչը փորձում է իր ներդնումն անել աշխարհի ձևափոխման գործընթացին, իր իսկ ինքնությունն է հուշում նրան նորություն բերել շրջապատին, նորոգել այն, ինչ կա իր շուրջը, այդպիսին է մարդը...

Մարդուն հասկանալու համար իմաստուններից շատերը փորձում էին ընկալման բանալի գտնել նրա հոգևոր և նյութական աշխարհների խաչաձևման մեջ․ փիլիսոփաները հիմնականում մարդու մարմինը դիտարկում էին որպես հոգու բանտ, որից միայն ազատվելով է նա անցնում լիարժեք կեցությանը, ոմանք էլ հաճույքների վայելման մեջ էին տեսնում մարդու ճիշտ գոյությունը, սակայն բոլորն այդպես էլ մնում էին փնտրտուքի ճանապարհին։ Մարդու հոգևոր և նյութական աշխարհների բախման խնդիրը առաջնային հարցերից է քրիստոնեության արշալույսից սկսյալ մինչև այսօր։ Մարդու ներքին պայքարը վիթխարի դեր խաղաց եկեղեցու վարդապետական մտքի զարգացման և քրիստոնեական մարդաբանության կերտման գործընթացում։ Այդ ամենը, անշուշտ, իր արտահայտությունն ունեցավ նաև եկեղեցական համայնքի կենցաղավարության մեջ։ Մայր Եկեղեցին միշտ փորձում էր իր զավակների համար լավագույն պայմաններ ստեղծել Քրիստոսի կողմից հայտնված հավատքի ճշմարտությունները կյանքի կոչելու համար։ Հենց այդ նպատակով եկեղեցական կյանքը վաղ շրջանի խարիզմատիկ վախճանաբանական համայնքից ձևափոխվեց ավելի կանոնական համակարգի՝ իր արտաքին ծիսական և կրոնական-բարեպաշտական դրսևորումներով։ Այդ դրսևորումներից կարևորագույններից մեկը պահեցողությունն է։ Պահքը (սնունդից ամբողջական կամ մասնակի հրաժարումը՝ հանուն հոգևոր զարգացման) Վաղ Եկեղեցում կրում էր ավելի շատ անհատական բնույթ՝ որպես աղոթքը զորացնող և ապաշխարության համար անհարաժեշտ միջոց։ Որպես համայնքային կյանքի ընդհանուր և պարտադիր երևույթ պահեցողությունը հանդես եկավ Դ-Ե դդ, մինչ այդ լինելով պարտադիր միայն Հարության տոնին մկրտվելու համար պատրաստվող երախաների համար։ Սակայն դարերի փորձը ցույց տվեց ընդհանուր պահեցողության կարևորությունը անհատի հոգևոր կյանքը ճիշտ կազմակերպելու համար։ Եկեղեցին բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունենա իր հոգևոր ապրումները միախառնել համայնքային փորձառության հետ՝ դառնալով մի մարմին ի Քրիստոս։

Պահեցողության ընթացքը, հատկապես Մեծի Պահոց շրջանը նպատակ ունի օգնել քրիստոնյային՝ վերականգնելու իր հոգու և մարմնի սկզբնական ներդաշնակ վիճակը։ Բանն այն է, որ հոգին ի սկզբանե իշխող դեր ուներ մարդու մեջ, այն կառավարում էր մարմնի «նավը»՝ առաջնորդվելով անաղարտ մտքով և մտքին ենթարկվող զգացական աշխարհով։ Սակայն նախահայրերի մեղանչումից հետո, հոգին կորցրել է իր իշխող դիրքը և մարմնավոր, հողեղեն աշխարհը իշխող դեր զբաղեցրեց մարդու մեջ։ Հետայսու մարդն իր ողջ ներուժը ծախսում է իր նյութական պահանջները բավարարելու համար, ինչի արդյունքում հոգին մնում է կարծես կողոպտված և անտեսված։ Պահեցողությունը նպատակ ունի մարմնավոր ցանկությունների բավարարումը հնարավորինս սահմանափակելով՝ զորացնել հոգին հոգևոր սննդով՝ աղոթքով ու հոգեշահ ընթերցումներով, որպեսզի հնարավորություն տա անհատին ավելի լիարժեքորեն հաղորդակից դառնալու Քրիստոսի կյանքին, մահվանն ու հարությանը։

Անշուշտ, պահեցողության արտաքին ձևերը տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են տարբեր ձևեր՝ վանական միջավայրում՝ խստակյաց աղուհացի տեսքով, կամ միայն որոշ բանջարների ճաշակմամբ, աշխարհիկ համայնքներում հիմնականում կենդանական ծագում ունեցող սնունդից հրաժարվելով։ Անշուշտ, պահեցողության արտաքին ձևը կարող է չհամապատասխանել միջնադարյան վանական չափանիշներին և ձևերին․ այսօր շատերի մոտ հարցեր են առաջանում թե՝ արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի բոլորը նույն կերպ մոտենալ պահեցողությանը, մանավանդ՝ սննդային առումով։ Միանշանակ պատասխան դժվար է տալ, քանզի պահեցողությունը բոլորի համար չէ, այլ՝ յուրաքանչյուրի։ Տարբեր ձևով են պահք պահում առողջն ու հիվանդը, տկարն ու հզորը, մարզիկը, զինվորականը ու վանքում ապրող ճգնավորը, սակայն ամենքի համար մի կարևորագույն գաղափար կա՝ քայլ անել առ Աստված, մարդկային ողջ տկարությամբ և մեղքից ազատվելու փափագով անդադար բախել Տիրոջ ողորմության դուռը։ Պահքը այսօր անհրաժեշտ է մարդուն, Տիրոջ շնորհով ինքն իրեն վերագտնելու համար, Քրիստոսի խաչի ճանապարհին ուղեկից լինելով դառնալու այն, ինչի համար Աստծու Որդին եկավ աշխարհ և կամավոր զոհաբերությամբ պատասխան տվեց դարեդար փոխանցվող առկախ հարցերին․․․

Դավիթ սարկավագ

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ Ցուցահանդես՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագրով
website by Sargssyan