USD
EUR
RUB

«Միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ»

 

Հարցազրույց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի դոցենտ, եզդի գրող Թերեզա Ամրյանի հետ

- Ովքե՞ր են Ձեր ստեղծագործությունների հերոսները կամ նրանց նախատիպերը:

- Մինչեւ այս պահը լույս տեսած ստեղծագործություններիս հերոսների մի մասը իմ ժողովրդի ներկայացուցիչներն են։ Այդ հերոսներից շատերին ինքս եմ կերտել. որոշ հերոսներ էլ ունեն իրենց նախատիպերը։ Օրինակ՝ իմ սիրելի հերոսուհիներից մեկի նախատիպը պապիկիս մայրն է, որին ընտանիքում բոլորս ընե էինք անվանում (ընե եզդիների լեզվում «մայրիկ», «նանի» նշանակությունն ունի)։ Իմ ստեղծագործություններից շատերում ընեն հանդես է գալիս որպես ազգային ինքնությունը կրող եւ փոխանցող։

- Ի՞նչ եք զգում գրելիս:

- Նախկինում միշտ գրում էի ինքս ինձ համար. գրելը կարգուկանոնի եւ ներդաշնակության զգացում է պարգեւում։ Գրելու շնորհիվ կարողանում եմ ավելի լավ տեսնել եւ ճիշտ գնահատել իրականությունը։

- Ձեր գործերում, այսպես կոչված, գրական սեթեւեթանք չկա, ինչպե՞ս է հաջողվում զսպել գայթակղությունը եւ ստեղծագործել պարզ, մարդկային լեզվով:

- Ես միշտ գրում եմ այնպես, ինչպես կզրուցեմ ինքս ինձ հետ։ Այդ զրույցը խառաշփոթի մեջ դասավորվածություն առաջացնելու միտում ունի. գուցե դա է պատճառը, որ իմ գործերում բացակայում է գրական սեթեւեթանքը։

- Ձեր ծաղիկները վերջերս բաժին հասան Ձեր տատիկին: Ի՞նչ դերակատարություն ունի նա Ձեր կյանքում եւ գրական կարիերայում:

- Օրերս կայացավ «Այն եզդի կնոջ ճամպրուկը» վեպի շնորհանդեսը։ Մտերիմներս եւ ընթերցողներն այնքան ծաղիկներ էին բերել… Այդ ծաղիկները ես տատիկիս նվիրեցի։ Տատիկիս դերը կարեւոր է իմ կյանքում։ Եթե ընեն իմ ստեղծագործություններում ազգային ինքնության խորհրդանիշի դեր է կատարում, ապա տատիկս իմ կյանքում կարծես կողմնացույցի դեր կատարի։ Տատիկը մի փարոս է, որի լույսը հաճախ սթափեցնում է։

- Կա՞ մի գործ, որ Ձեզ համար ամենաթանկն է:

- Ինձ համար հավասարապես թանկ են իմ բոլոր ստեղծագործությունները՝ ե՛ւ պատմվածքները, ե՛ւ վեպը։

- Ձեր կարծիքով ո՞րն է Ձեր գրականության հիմնական առանձնահատկությունը, հատկապես ի՞նչն է գրավում ընթերցողին:

- Իմ ստեղծագործությունների հիմնական առանձնահատկությունը գուցե այն է, որ գրում եմ իմ ազգակից եզդիների մասին, երբեմն անդրադառնում եմ իմ ժողովրդին հուզող հարցերին։ Կարծում եմ՝ հենց դա էլ գրավում է ընթերցողներին։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը` Թերեզա Ամրյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Լրահոս
Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ) Աստծու կամքը Արցախի ՄԻՊ-ն Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային կազմակերպություններին Առաջին անգամ Հայաստանում միահյուսված հնչել են Պյացոլայի և Վիվալդիի ստեղծագործությունները Հողոտ, մղեղոտ... Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր «Մի՛ սպանիր» պատվիրանը եվ հին ուխտի սպանությունները Հայաստանի ֆիլհարմոնիկը «Դո-ից Սի» խորագրով վերսկսում է «Դպրոցականի ֆիլհարմոնիան» «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը Դավանանք և վարդապետություն Վերջակետ
website by Sargssyan