Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ

Կ. Ստանիսլավսկու թատրոնը թատերաշրջանը կսկսի «Չ՛սեր» ներկայացմամբ

«Մենք գրեթե ոչ մի վայրկյան չենք դադարել աշխատել նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի ժամանկ և դեռ օգոստոսի 20-ին ունեցանք առաջնախաղ»,- մամուլի ասուլիսում հայտնեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Նա հայտնեց, որ նախորդ տարվա օգոստոսից հետո պատրաստվում էին նոր ներկայացումների, սակայն պատերազմն ընդհատեց այդ աշխատանքները, որից հետո սկսեցին ընդունել մանուկներին և նրանց նվիրել հեքիաթներ:

Թատրոնի տնօրենը հայտնեց, որ մարտի 20-21-ին տեղի կունենա նոր առաջնախաղ: Երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը Մարկեսի պատմվածքի մոտիվներով կբեմադրի «Չսեր» ներկայացումը:

Բանախոսը համուզմունք հայտնեց, որ ներկայացումն իր կրքերով, հուզումնքերով և ներքին պայքարով կհետաքրքրի երիտասարդ հանդիսատեսին :

Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն էլ կբեմադրի դասական գործ՝ Մոլիերի «Սկապենի արարքները» կոմեդիան: Վերջինս կներկայացնի նաև «Ծիծաղի ակադեմիա» բեմադրությունը:

Թատրոնի տնօրենը հայտնեց, որ բեմադրիչ Իռա Հարությունյանն էլ կներկայացնի «Ի՞նչ տեսավ սպասավորը» հայտնի ներկայացման նոր տարբերակը և թատրոնը կգնա ամառային արձակուրդի:

«Կարծում եմ, որ մեր ազգը կարիք ունի մշակութային նոր վերլքների և թատրոնը այն թերապիան է որը պետք է նրան: Տեսնելով լեփ-լեցուն դահլիճները, արձագանքը, թատրոն դիտելու ցանկությունը, հասկացել ենք, որ այն ժողովրդին անհրաժեշտ է»,- նկատեց Մարիաննա Մխիթարյանը:

Նա տեղեկացրեց, որ համավարակի ընթացում էլ փորձերը արվել են, իսկ նախորդ տարվա օգոստոսին բացօթյա ներկայացում ունեցան, և այդ ձևաչափով նոր ներկայացումներ կբեմադրեն նաև այս տարի:

Մխիթարյանը հայտնեց, որ Ստանիսլավսկու թատրոնն իր PR բաժնի միջոցով իրականացնում է «Շնորհակալություն բժիշկներին» ծրագիրը , որը իրենց երախտիքի խոսքն է համաճարակի և պատերազմի ժամանակ մեծ ներդրում ունեցող բժիշկներին և դրա շրջանակներում բժիշկները անվճար հրավիրվում էին ներկայացումներ դիտելու:

Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում